Դպրոցի տնօրենը «Գազպրոմում» աշխատող փեսային նշանակել է փոխտնօրեն․ չարաշահումներ Վանաձորում
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է , որ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հաստատապես իմանալով, որ իր փեսան աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վանաձորի տարածքային տեղամասում, 2011թ սեպտեմբերի մեկից 2018թ սեպտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում նրան հրամանագրել է որպես դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն, իսկ 2018 թ․ սեպտեմբերի 1-ից առ այսօր՝ հնոցապանների կարգադրիչ։
Այս ընթացքում դպրոցի տնօրենը կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման։ Արդյունքում՝ դպրոցի բյուջեից, փաստացի չաշխատած օրերի համար, որպես աշխատավարձ է դուրս գրվել և վատնման եղանակով հափշտակվել ընդհանուր 20,129,632 դրամ։
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...