Ավազակության կասկածանքով ձերբակալվել է Երեւանի բնակիչ․ նա դիմակով ու դանակով մտել էր սուպերմարկետ
Արաբկիր վարչական շրջանում մայիսի լույս 7-ի գիշերը ավազակային հարձակում էր կատարվել: Դրա մասին ոստիկանություն ահազանգել է Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը: Նրա փոխանցմամբ՝ բժշկական դիմակով դեմքը քողարկած և ձեռնոցներով մի երիտասարդ մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, դանակով և նռնակի նմանվող առարկայով սպառնացել ու գումար պահանջել: Հարձակվողի պահանջները չէին կատարել և նա, ոչինչ չստանալով, փախել էր: Այս մասին NEWS.am-ը տեղեականում է ՀՀ ոստիկանւոթյան պաշտոնական կայքից։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց: Արաբկիրի ոստիկանները սկսեցին հետախուզական լայնածավալ միջոցառումները՝ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա որպես կասկածյալ ձերբակալվեց:
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հանցագործության գործիք դանակն ու նռնականման առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...