Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան
Քաղաքականություն

Ինչպես մարզպետները հերքեցին Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ՝ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր մարզպետների պարգեւատրումներին, ինչպես նաեւ՝ ուսուցիչների եւ զինվորականների աշխատավարձի բարձրացմանը: «Փոխանակ ուրախանան, որ կա մարզպետ, որ այդ 400 հազարի կարիքը ունի, չեն հաշվում, որ նախկինում գռփելիս ու թալանելիս են եղել: Ես Դավոսում հետեւում էի լուրերին՝ ամենօրյա ռեժիմով գնդակահարում ու բարոյապես ոչնչացնում էիք մարզպետներին: Հաշվի չեն առնում, որ պետական համակարգը առավոտից իրիկուն գռփելիս է եղել»,- ասել էր Փաշինյանը:
 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներով փորձեցինք պարզել՝ արդյո՞ք իսկապես այդքան կարիքավոր են Նոր Հայաստանի մարզպետները, ինչպես ջանում է ներկայացնել վարչապետը:  Եվ այսպես, ըստ պաշտոնական տվյալների՝ Արարատի մարզպետի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 700 000 ՀՀ դրամ: Բացի նշվածից, հարկային տարվա սկզբում Գ. Սարգսյանն ունեցել է նաեւ 80 000 ռուբլի: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները 2018թ. հարկային տարում գոյացել են աշխատավարձից: Եկամուտը կազմել է 3 530 208 ՀՀ դրամ:
 
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարագրել է 8,500,000.00 դրամի չափով դրամական միջոց, երկու բնակարան, հասարակական նշանակության շինություն , հողամաս, MERCEDES-BENZ ML 350 ավտոմեքենա, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն էլ կազմել է 3,500,000.00 դրամ:
 
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարագրել է 20,000.00 ԱՄՆ դոլլար և 650,000.00 ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են կազմել են 4,847,048.00 ՀՀ դրամ:
 
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը իր հերթին հայտարարագրել է 3,100,000.00 ՀՀ դրամ և 5,100.00 ԱՄՆ դոլլարի չափով դրամական միջոցներ: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են՝ 5,597,480.00 ՀՀ դրամ:
 
Եվ սրանք ընդամենը մի քանիսն են ՀՀ մարզպետներից, ովքեր ինչպես տեսնում ենք ապրում են ծայրաստիճան աղքատության մեջ՝ հույսները 400 հազար դրամանոց պարգևատրումների վրա դրած: Ըստ էության իրենց իսկ հայտարարագրերով մարզպետները հերքեցին Նիկոլ Փաշինյանի՝ իրենց արդարացնելու համար բերված միակ կիսատ-պռատ փաստարկը...