Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Երեխայի գործողությունները լրիվ իրավաչափ են եղել. իրավաբանը՝ 13-ամյա երեխային բերման ենթարկելու մասին

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ կարմիր բերետավորները ոստիկանություն են տարել 13-ամյա անչափահաս երեխայի:

1or.am-ը կապ հաստատեց Հայրապետյանի հետ՝ ճշտելու դեպքի մասնրամասները.

«Եթե ուշադիր եք եղել, ես իմ գրառման մեջ նշել եմ՝ ոստիկանություն են բերել, ոչ թե բերման են ենթարկել, որովհետև երեխան վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի իմաստով պատասխանատվության ենթակա սուբյեկտ չէ: Երեխան Բժշկական համալսարանի մասնակցել է խաղաղ ակցիայի, որտեղից էլ նրան ոստիակության բաժանմունք են տարել: Հրապարակված լուսանկարում էլ ակնհայտ երևում է, որ երեխայի 15 տարին լրացած չէ, այսինքն՝ բերետավորները նրան ոստիականական մեքենան «դնելուց» առաջ տեսել են, որ մեքենա են տանում մի անձի, որին իրավունք չունեն տանելու: Նրան ոստիկանություն տանելը ոչ իրավաչափ է, բայց Էրեբունու բաժանմունքում, ի պատիվ բաժանմունքի աշխատակիցների, բավականին պրոֆեսիոնալ են աշխատել, վարչական որևէ գործընթաց, փաստաթղթավորում չի եղել, և ծնողի հետ կապ հաստատելուց հետո 13 տարեկան երեխային անմիջապես ազատ են արձակել բաժանմունքից: 

13 տարեկան երեխայի՝ ցույցերին մասնակցելու իրավաչափության վերաբերյալ հարցին Հայրապետյանը պատասխանեց.

««Հավաքների ազատության մասին» և «Երեխայի ազատության մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ անչափահասներն իրավունք ունեն մասնակցելու և անգամ անձամբ իրականացնելու բողոքի ակցիաներ, իհարկե, ծնողի համաձայնությամբ: Քանի որ ոստիկանությունում երեխայի մայրը ներկա էր, նշեց, որ ինքը տեղյակ է, որ իր երեխան մասնակցում է ցույցերի, այդ առումով որևէ խախտում չկա, երեխայի գործողությունները լրիվ իրավաչափ են եղել: Միակ մարմինը, որ պետք է պատասխանատվություն կրի երեխային ապօրինաբար ոստիկանություն բերելու համար, Ոստիկանության կարմիր բերետավորումների ստորաբաժանումն է»,- եզրաափակեց իրավաբանը:

Մարիամ Նալբանդյան