Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի հռչակագիրը

Ստեփանակերտում տեղի ունեցած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը հռչակագիր է ընդունել։

Հռչակագրում, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը եւ արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին,

հարգելով Արցախի ժողովրդի՝ սեփական իշխանությունները ձեւավորելու անօտարելի իրավունքը,

հաստատելով հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին, սկզբունքներին եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին,

կարեւորելով միջազգային իրավունքի եւ, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության՝ միջազգային խաղաղության, անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի փոխկապակցվածությունն ու անքակտելիությունը,

հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը եւ իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ նրա ճանաչված չլինելու հանգամանքը էապես սահմանափակում են Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների լիարժեք իրացումը,

համոզված լինելով, որ՝

– Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է,

– Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը համազգային առաջնահերթություն է,

– հակամարտության չկարգավորված վիճակը ոչ մի կերպ չի կարող կաշկանդել այդ տարածքներում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները,

նկատի ունենալով՝

– 1994 թ. մայիսի 12-ից հրադադար հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագրով եւ հրադադարի անժամկետ ռեժիմը ամրագրող հետագա եռակողմ համաձայնագրերով ձեռք բերված պարտավորություններն ամրապնդելու անհրաժեշտությունը,

– 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման առաջնահերթությունը,

– Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը եւ անվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը,

– 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի վերահսկման վերաբերյալ «Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ» օրակարգի եւ այդ շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների խափանումը, Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված նորմերից փաստացի հրաժարումը, ինչպես նաեւ պատերազմը վերսկսելու նրա շարունակական սպառնալիքները,

– բանակցային գործընթացի լիարժեքության եւ արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը,

– բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը,

– Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման եւ մեկուսացման քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտությունը,

– մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության եւ բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ մինչեւ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը.

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, ի պաշտպանություն այս դաշինքի պատշաճ իրավական ամրագրման,

– նախաձեռնում է համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց,

– ձեւավորում է այդ աշխատանքները կազմակերպող մարմին եւ

– կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների բացը լրացնելու եւ համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։