Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

«Փաշինյանը փորձում է պարտությունն արձանագրել փաստաթղթի միջոցով, ինչն անդառնալի հետևանքներ կունենա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի կարգավիճակի մասին խոսք չկար, այդ ժամանակ արձանագրվեց յուրօրինակ ստատուս քվո: Երկու տարի անց փորձ է արվում այդ ստատուս քվոյից անցնել, ԼՂ խնդիրը լուծել այն տիրույթում, որից մենք վախեցել ենք վերջին 30 տարվա ընթացքում: Այսինքն, այն, ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նկատի ունենալով Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը: «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով արձանագրվեց մեր պարտությունը, առարկայական զիջումներ եղան, ապա այսօր՝ 2 տարին անց, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ պարտությունն արձանագրել փաստաթղթի միջոցով՝ դիվանագիտական դաշտում: Սա անդառնալի հետևանքներ կունենա Հայաստանի հետագա զարգացման, անվտանգության համար, որովհետև, մեծ հաշվով, եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, ապա մենք ոչ միայն կկորցնենք Արցախը, այլև մեր արևել յան ամբողջ սահմանները անպաշտպան կդառնան»,-ասաց քաղաքագետը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի, Ադրբեջանի, նաև Թուրքիայի իշխանությունների ինտենսիվ բնույթ կրող երկկողմ, նաև եռակողմ հանդիպումներն ու զրույցները՝ կապված սահմանազատման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հետ, Ե. Բոզոյանը նշեց. «Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց հաղթանակը կապիտալիզացնել դիվանագիտական հարթակում: Շտապողականությունն այս իմաստով շահավետ է Ադրբեջանին ու Թուրքիային: Բնականաբար, ո՛չ ՌԴ-ում, ո՛չ Արևմուտքում շահագրգռված չեն նոր բախման, նոր պատերազմի հնարավորությամբ: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի համար խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Բայց մի բան է, երբ ընթանում են բանակցություններ, խաղաղ գործընթացներ, սահմանների ճշգրտում, մեկ այլ բան՝ խաղաղության հնարավոր պայմանագիրը, որի մեջ ամրագրված կլինի ամեն ինչ, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակը: 1994-ին Ադրբեջանը պարտվեց, բայց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսվեցին: Պատերազմ չեղավ, բայց Ադրբեջանը հրաժարվեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»:

Քաղաքագետը շեշտեց՝ այդ ժամանակ պարտված կողմ հանդիսացող Ադրբեջանը խուսափեց դիվանագիտական ճակատում արձանագրել իր պարտությունը. «Հայաստանի իշխանությունների ջանքերով 2007ին ընդունվեցին ԼՂ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը մեծագույն հաղթանակ էր հայկական դիվանագիտության ու հայ ժողովրդի համար: Այլ խնդիր է, որ հայ ժողովուրդը դա լավ չընկալեց, միգուցե այդ ժամանակվա իշխանությունները լավ չբացատրեցին: Ըստ էության, չկարողացանք մեզ համար այդ հաջող փուլը գնահատել: Որպես կանոն՝ չգնահատելու դեպքում հանգիստ կորցնում ես, ինչը տեսանք 2018-ին»:

Մեր զրուցակցի խոսքով, 2020-ի նոյեմբերի 9-ից մեկուկես տարի անց մարդիկ տեսան, որ իշխանությունները ոչ միայն չկարողացան վերականգնել Հայաստանի դիրքը, այլև չեն կարող դիմադրել Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումներին՝ հաղթանակը դիվանագիտական ճակատում ամրագրելու տեսանկյունից:

«Տեսնելով, որ այս իշխանություններն անճար են և կորցրել են իրենց գործողությունների ռազմավարությունն ու տակտիկան, հասարակության մի հատված լուրջ մտահոգություններ ունի: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն առաջարկում են իջեցնել ԼՂ կարգավիճակի նշաձողը, մարդկային լեզվով ասած՝ Հայաստանը պետք է համաձայնի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, սա արդեն կարմիր գիծ էր: Կարմիր գծի ռուբիկոնն անցնելու պատճառով պոռթկաց այն շարժումը, որը ձևավորվեց Հայաստանում: Այս շարժումը ես ավելի շատ դիտարկում եմ որպես պոռթկման գործընթաց, որը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն ունի զիջումների իր կարմիր գիծը, որից Նիկոլ Փաշինյանը փորձում է անցնել: Սա պոռթկում է Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը շատ կարևոր է. այն, անկախ ամեն ինչից, թույլ չի տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վճռական քայլ կատարի նշված կարմիր գիծն անցնելու համար, ինչը լրջորեն կարող է վտանգել ԼՂ հայությանը, նաև ՀՀ անվտանգությանը: Այս պոռթկումից մենք պետք է անցնենք համազգային շարժման, որն իր մեջ պետք է կարողանա ձևակերպել կառուցվելիք այն նոր Հայաստանը, ըստ որի, դուրս կգանք այս ծանր ճգնաժամից, որի մեջ մեր երկրին ու ժողովրդին գցել է Փաշինյանի թիմը»,-ասաց քաղաքագետը:

Այս համատեքստում նա շեշտեց՝ վերջին 2 տարիներին հասարակության մի զգալը մասն արդեն հասկացել է, թե ինչ արհավիրքի մեջ է հայտնվել, բայց մի մասն էլ դեռ շոկի մեջ է մնացել ու չի հասկանում, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ շոկից:

«Մեր հանրությունը վերջին 30 տարիներին երբեք նման մեծ հարված չէր ստացել: Ինչպես ցույց է տալիս հետպատերազմյան Գերմանիայի, Ճապոնիայի և այլ երկրների փորձը, այդ շոկից դուրս գալու համար տարիներ են պետք»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում