Կարեն Կարապետյանը` վարչապետի թեկնածու՞
Ընդդիմության` ապրիլի 17-ից շարունակվող անհնազանդության ակցիաների ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ իշխանամետ սադրիչները մոտենում են ցույցի մասնակիցներին և փորձում բախումներ հրահրել: Նրանք ամեն կերպ փորձում են ընդդիմադիրներին հունից հանել՝ հիմնականում նույն հարցերը տալով, որոնցից ամենաառաջնայինը, բնականաբար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածուի հարցն է:
Հետաքրքրական է, որ նմանատիպ բախումներից մեկի ժամանակ Գեղամ Մանուկյանը վեճի է բռնվել իշխանամետ քաղաքացիների հետ, և այդ թոհուբոհի ժամանակ, որպես իրենց թեկնածու, նշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ դեպքը չէ, երբ սադրիչների բերանը փակելու համար ընդդիմադիրները Կարեն Կարապետյանի անունն են տալիս:
Իհարկե, չենք կարող ասել՝ սա արվում է զուտ մարդկանց բերանը փակելո՞ւ համար, որովհետև Կարեն Կարապետյանը հանրության կողմից քիչ, թե շատ ընդունվող «ֆիգուր» է, թե՞ իշխանափոխության պարագայում իսկապես Կարապետյանն է լինելու ընդդիմության միասնական թեկնածուն:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ