Մարզպետ, ով անգամ «Կոտայք» ՋՕԸ-ում չի կարողանում հարց լուծել
Orer.am-ը գրում է.
Կոտայքի մարզում արշալույսները, ինչպես ասում են, խաղաղ չեն։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը «ինքնիրավչության» փորձեր է անում «Կոտայք» ՋՕԸ-ում։ Վերջինս 2016թ. Գառնի համայնքի ղեկավար է ընտրվել հանրապետական կուսակցության առաջադրումով և աջակցությամբ։
Մարզպետը ցանկանում է ՋՕ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակել Կամարիս համայնքի նախկին ղեկավար, Հանրապետական կուսակցության համակիր Գոռ Հակոբյանին։
Հետաքրքիր է, որ Աբովյան քաղաքում մարզպետի ներկայացուցչությունում` նախկին գործկոմի շենքում ՋՕԸ-ի վարչական խորհրդի անդամներին հանդիպում է անձամբ մարզպետը, ով, ի դեպ, Սոլակ համայնքի նախկին ղեկավար, կարկառուն հանրապետական Բադալ Սարգսյանին խոստացել է ընկերության Հրազդան տեղամասի պետի պաշտոնը։
Կոտայքի մարզպետին ամեն կերպ աջակցում է նաև Աբովյանի նախկին քաղաքապետ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։ Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները արդեն մարզպետի լիազորությունների չարաշահելու մասով զեկուցել են «վերևներին», հետևաբար մարզպետի «լիազորությունների անցման» մասով առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կլինեն հարուցված քրեական գործեր։
Արտակ Բարսեղյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ