Անընդունելի եմ համարում նման շինծու հոդվածով Չալաբյանին ձերբակալելը. Սոֆյա Հովսեփյան
Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:
Քաղաքական-հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանի խոսքով` սա վկայում է այն մասին, որ քաղհասարակության վաղեմի ներկայացուցիչները քաղհասարակության նկատմամբ հետապնդումներ են իրականացնում.
«Ճանաչելով Ավետիք Չալաբյանին և իր գործունեությունը` անընդունելի եմ համարում նման շինծու հոդվածով այդ մարդուն ձերբակալելը։ Այն, որ հպարտանում էին ժողովրդավարության բարձր ցուցանիշով, այսօր ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը մեր երկրում այսօր ավելի վատ վիճակում է, քան երկուհազարական թվականներին, երբ որ քաղհասարակության նկատմամբ կար բավականին խիստ մոտեցում և բռնության դեպքեր։ Այսօր նույն բանը ավելի ընդգծված, օրենքի կոպիտ խախտումներով իրականացվում է այս մարդկանց հանդեպ», -1or.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանը։
Վերջինիս խոսքով` Չալաբյանի դեպքում նաև անձի թիրախավորում կա.
«Ավետիք Չալաբյանին ճանաչում եմ վաղուց ՝ «ԱՐԱՐ» հիմնադրամի գործունեությամբ. բավականին պարկեշտ անձնավորություն է՝ հավասարակշռված խոսքով, և միշտ կանգնած է պետության և պետականության կողքին։ Իր համար էական չէ՝ ով է իշխանության, եթե կա երկրում կարիք, ինքը աջակցություն է ցուցաբերում։
Այս պահին էլ, երբ ինքը կալանքի տակ է, «ԱՐԱՐ» հիմնադրամը առաջնագծում բավականին լուրջ գործունեությամբ է զբաղվում։ Անհասկանալի և անհամատեղելի են այն մոտեցումները, որոնք որ կապվում են այդ անձի հետ: Բնականաբար տեսնելով, որ Իգոր Խաչատուրովին էլ են ձերբակալել, արդեն հասկանալի է, որ այն մարդիկ ովքեր որոշակի հեղինակություն են, փորձում են պարզապես լռեցնել»:
Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:
Մարիամ Նալբանդյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ