Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
ԱԺ ՔՊ խմբակցությունում կան մի քանի պատգամավորներ, որոնք ստանձնել են ընդդիմության... ընդդիմության դերը. նրանք, հասկանալի է՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հանձնարարության, ցանկացած առիթի դեպքում, երբեմն էլ անառիթ, հարձակվում են ընդդիմադիրների վրա, հակադարձում նրանց, վիրավորում: Այդպես էր նաև Դիմադրության շարժման հենց առաջին իսկ օրերից: Սակայն իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմի՝ առավել սթափ դատող անդամներից մի քանիսը Փաշինյանին զգուշորեն հասկացրել են, որ այդ քպականներին պետք չէ այդքան շատ բերել «առաջին պլան», որովհետև հենց միայն համացանցում նրանց նկարների հայտնվելը, առավել ևս՝ ամեն մի խոսքը առավել է զայրացնում հանրությանը:
Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում ակտիվորեն խոսում են, որ այդ մի քանի «հունանավետիսյանների» պահվածքը փաստացի հակառակ ազդեցությունն է ունենում, ավելին, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, թիմում վստահ են, որ նրանք «ջուր են լցնում ընդդիմության ջրաղացին»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ներքին որոշում կա այդ քպականներին առայժմ ստվերում պահել, այնպես անել, որ «ծպտունները դուրս չգա»: Սրա արդյունքում խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ