Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարությունն ընդունել է «պատմական» որոշում, որով հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։ Հանրության շրջանում այս որոշումն արդեն ծաղրի առարկա է դարձել, իսկ մասնագետները այն աբսուրդային են համարում՝ հիմքում տեսնելով նաև քաղաքական նպատակներ:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սա հերթական փոփոխությունն է, որը որպես «բարեփոխում» է ներկայացվում և որի համար վատնվում, ծախսվում են պետական միջոցներ. «Շատ հետաքրքիր է նաև, որ «բարեփոխման» ներքո ներկայացվող զուտ փոփոխությունները առաջանում են քաղաքական, իշխանությունների համար պատեհ առիթների: Որևէ կերպ զարմանալի չէ, որ այս որոշումը ներքաղաքական լարվածության և ընդդիմության կողմից իրականացվող շարժման համատեքստում է արվում: Այս տրամաբանությամբ կարող ենք հիշել նաև ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերի հետ կապված «բարեփոխումները»»:
Լ. Ամիրխանյանի խոսքով, նշվածի՝ սոցիալական նշանակության մասով արված գնահատականն իրականության հետ աղերս չունի: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն էլ նույն կարծիքին է: Նշում է, որ այն չի կարող լուրջ սոցիալական նշանակության ծրագիր համարվել և դասվում է անհեթեթ որոշումների շարքին. «Սա իմիտացիոն բնույթ կրող, պոպուլիստական որոշում է:
Այնպիսի «ռեֆորմ» է, ինչպես, օրինակ՝ աղամանը ռեստորանների սեղաններից վերացնելու, ծխելու արգելքի «ռեֆորմները»: Մեկ բառով՝ աբսուրդ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ