Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Չալաբյանն իր նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության համար. Կարին Տոնոյան

Մայիսի 17-ից՝ Ֆրանսիայի հրապարակում, «5165 շարժման» համախմբման վրանի մոտ իրականացվում է ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։
 
Շարժման անդամները պահանջում են ՀՀ իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներ Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին:
 
Նրանք գտնում են, որ այդ անձանց հանդեպ կիրառվում են քաղաքական բռնաճնշումներ, ապօրինի կալանքներ՝ ավելի քան թույլ և օրենքի պահանջներին ամենևին չհամապատասխանող հիմքերով։ 
 
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի խոսքով՝ քաղբանտարկյալները ցանկացած նորմալ երկրում արտառոց երևույթ են, և, առավել ևս մեր երկրում, որի ղեկավարներն իրենց հռչակել են ժողովրդավարության ջատագովներ, ուղղակի անթույլատրելի բան է.
 
«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ապրում ենք իշխանությունը բռնազավթված երկրում, որտեղ ամեն ինչ ծառայեցվում է առաջին հերթին քաղաքական նպատակների, իսկ այսօրվա իշխանության նպատակն ամեն գնով իշխանության մնալն է: Սրանով արդեն մեկնաբանելի են թե՛ քաղբանտարկյալների առկայությունը, թե՛, առավել ևս, Ավետիք Չալաբյանի՝ քաղբանտարկյալի կարգավիճակը, որովհետև նա իր և՛ գիտական, և՛ հայրենասիրական նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության և քաղաքական դաշտի ցանկացած գործչի համար:
 
Այս առումով շատ նորմալ է, որ իշխանությունները փորձում են վնասազերծել Չալաբյանին, որովհետև նրա նման մարդը վտանգ է ներկայացնում իրենց համար, ցանկացածի համար մրցակցի առավելությունը վտանգ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:
 
Մեր հարցին՝ արդյոք կոնկրետ Չալաբյանի ա՞նձն է թիրախում, Տոնոյանը պատասխանեց.
 
«Այո, ես համարում եմ, որ նրանց թիրախը հենց Չալաբյանի անձն է, որովհետև այսօր շատ քիչ են մաքուր և անկախ մարդիկ, քաղաքականության մեջ շատ հեշտ է այսօր մանևրել, որովհետև միշտ կան պատճառներ՝ այս կամ այն թևին մեղադրելու, նախկին մեղքերն ասպարեզ բերելու: Իսկ Ավետիք Չալաբյանն այդ առումով իր անցյալով, իր ապրածով մաքուր մարդ է, և հետևաբար, իր գոյությունն էլ՝ անցանկալի:
 
Ես գտնում եմ, որ այսօր Հայաստանի ապագայի համար շատ կարևոր են նմանատիպ մարդիկ, որովհետև իմ խորին համոզմամբ Հայաստանի ապագան պատկանում է միայն մաքուր ձեռքերով, մաքուր խղճով, մաքուր անցյալով մարդկանց, և Հայաստանը կարող են վերակերտել միայն այդպիսի մարդիկ»: 
 
Մարիամ Նալբանդյան