Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Խորքային վերլուծողների, մտածող հատվածի նկատմամբ որս է սկսվել. Աբրահամ Գասպարյան

Ընդդիմության նախաձեռնած գործընթացում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ, և իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։

Քաղաքական գիտությունների թեկնածու, hեռուստամեկնաբան, լրագրող Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Հայաստանում ռեպրեսիաների փուլը ոչ թե վերջերս՝ ընդդիմադիր զանգվածի, իշխանության թեզերին պաշտոնապես ընդդիմացողների նկատմամբ է սկսվել, այլ ավելի շուտ, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող.

«Շատ կարևոր մի հանգամանք կա. այս ճնշումները չեն կրում մամաուլի ազատության կամ մարդու իրավունքների հետ կապված ինչ-որ խնդիրների բնույթ, այլ կոնկրետ  պետական քաղաքականության նկատմամբ պաշտոնապես ընդդիմացողների, խորքային վերլուծողների, մտածող հատվածի նկատմամբ որս է սկսվել, որի գլխավոր նպատակը Հայաստանը կործանող այս քաղաքականությանն ընդդիմացողների գլոիխների ձերբակալումն է և դրա միջոցով մարդկանց մոտ վախ առաջացնելը, որ եթե ընդդիմանան, կարժանանան նման ճակատագրի:

Խնդիրն իրականում շատ պարզ է.  այս իշխանությունները խոր վախերի մեջ են և շատ լավ հասկանում են իրենց վարած քաղաքականության կործանարար լինելը՝ երկրի, պետության և ժողովրդի համար, այդ պատճառով էլ ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը՝ թե՛ լրատվական, թե՛ քարոզչական, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ իրավապահ մարմիններին պետք է գործի  դնեն, որպեսզի կարողանան հասնել հաջողության: Կան  հստակ պայմանավորվածություններ արտաքին ուժերի հետ, ինչի ականատեսն ենք մենք լինում, հատկապես երեկ Բրյուսելում տեղի ունեցած ձախողված բանակցության և Հայաստանի՝ ազգային շահերի տեսանկյունից ոչ բարենպաստ լուծումների առումով և անհրաժեշտ է բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն կույր հակաիշխանական թեզեր են առաջ քաշում, այլ վերլուծելով և մարդկանց լուսավորելով, բացատրելով մութ կետերը, ականները պաշտոնական քաղաքանության այս մարդիկ փորձում են բացատրել, իշխանությունն սկսել է որս իրենց նկատմամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Լրագրողի խոսքով՝ բոլոր մարդիկ ովքեր կարողանում են հանրային կարծիք ստեղծել, մարդկանց տրամադրությունների վրա ազդել, կամաց-կամաց չեզոքացվելու են.

«Այստեղ խոսքը բոլոր այն տղերքի մասին է, իրենց խոսքում ովքեր իրենց խոսքում դնում են միտք, վերլուծություն և դուրս են նեղ անձնական պիտակավորումներից, այդ թվում՝ Ավետքի Չալաբյանի: Ես չեմ ուզում սուբյեկտիվ գնահատական տալ, որովհետև Ավետիքն իմ ընկերն է, իմ գաղափարական, ճանապարհակից ընկերը և բավական սուբյեկտիվ կլինեմ, եթե արտահայտվեմ այդ հարցում։ Բայց մի բան հստակ է. Չալաբյանն առանձնանում է իր խոսքի խորությամբ, որակյալ վերլուծությամբ և իր անցած ճանապարհով։ Ի վերջո, մենք քիչ չալաբյաններ ենք ունեցել Հայաստանում, ովքեր միջազգային տարբեր հարթակներում ունեցել են հեղինակություն, կերտել են լուրջ կարիերա և հրաժարվել են այդ ամենից՝ իրենց փորձը ծառայեցնելով Հայաստանին և հային։

Իշխանությունը ցանկացած մարդու, որը նման որակներ ունի, պիտի հալածի, փորձի պախարակել, ծաղրել՝ անկախ փաստից՝ Ավետիքի վարքաբանության մեջ կան քննադատելի կամ դրվատելի արարքներ, մենք այստեղ չենք ընկնում մանրուքների հետևից։ Եթե կա մի մեծ վերնագիր՝ հայրենիքի փրկությունը և այդ գործի համար պոտենցիալ ունեցող մարդիկ, իշխանությունն այդ որակի մարդկանց ետևից է ընկենու։ Եվ խնդիրը քանակի մեջ չէ, բոլոր մարդիկ ովքեր կարողանում են հանրային կարծիք ստեղծել, մարդկանց տրամադրությունների վրա ազդել, կամաց-կամաց չեզոքացվելու են, որպեսզի ավելի հեշտ լինի «հրապարակ լցնողներից», մարդկանց ցավը զգացողներից և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկողներից հնարավորինս շուտ ձերբազատվել»։

Մարիամ նալբանդյան