Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Ուժեղ հայրենիքի կառուցման ճանապարհին Չալաբյանն իր բարեկեցությունը թողել և եկել է Հայաստան. Վարուժան Ավետիքյան

Ավետիք Չալաբյանի հետ հանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերները երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին վերանայել կայացրած որոշումները և շուտափույթ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին:
 
Հայտարարությանը միացածների թվում է նաև փաստաբան Վարուժան Ավետիքյանը, ով Չալաբյանի դեմ արվածը գնահատում է որպես քաղաքական հետապնդում.
 
«Անձամբ ես՝ լավ եմ ճանաչում Ավետիք Չալաբյանին, երևի 2009 թվականից: Նա չափազանց բանիմաց, հայրասեր, նվիրված, անկաշառ, կոռուպցիայից հեռու անձնավորություն է, բայց, ըստ էության, մեղադրվում է հենց կոռուպցիայի մեջ: Այդ հայտնի ձայնագրությունից էլ ակնհայտ երևում է, որ ինքը որևէ բան չի առաջարկում, այլ փորձում են իրենից «խոսք քաշել», գայթակղել, ինչը, գոնե այդ ձայնագրության մեջ հստակ երևում է, որ չի հաջողվում:
 
Ես նույնիսկ կզարմանայի, որ Ավետիքը նման քայլի գնար: Այդ մարդը եղել է աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի ավագ տնօրեն, և, երբ կարող էր հանգիստ և ապահով կյանքով ապրել աշխարհի ցանկացած կետում, թողել է այդ ամենը, ընտանիքով վերադարձել և ամբողջությամբ նվիրվել է հայրենիքի վերակառուցմանը: Ես անձամբ եմ տեսել, թե ինչքան է նույնիսկ իր գրպանից ծախսել՝ ամենատարբեր հասարակական, հանրօգուտ ծրագրերի համար, ամենատարբեր ոլորտներում՝ կրթության, ռազմարդյունաբերության, անվտանգության, գյուղատնտեսության և այլն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
 
Ավետիքյանի խոսքով՝ Չալաբայանն այս ամենն արել է անշահախնդրորեն.
 
«Մարդը հավատում է, որ հնարավոր է և պետք է ուժեղ հայրենիք ունենալ, այդ ուժեղ հայրենիքի կառուցման ճանապարհին իր բարեկեցությունը թողել է և եկել է Հայաստան՝ չներկայացնելով որևէ տեսակի քաղաքական հայտ: Ընդհակառակը, ինքը նույնիսկ հրապարակայնորեն դադարեցրեց իր անդամակցությունը «Ազգային օրակարգ» կուսակցությանը: Իրեն ճանաչելով՝ վստահորեն կարող եմ ասել, որ դա արել է՝ հավատալով, որ մեր երկրին պետք են մարդիկ, ովքեր հաջողել են այլ ոլորտներում և կկարողանան իրենց փորձը ներդնել հայրենիքի հզորացման գործում:
 
Ինքը տարբեր հարցերում կարծիք է հայտնել միշտ՝ թե նախկին, թե ներկա իշխանությունների ժամանակ: Բայց, պարզվում է, այս իշխանություններին դուր չի եկել իրենց վերաբերյալ Չալաբյանի տեսակետը: Ես սա գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում, ուրիշ բան չեմ տեսնում այստեղ՝ հաշվի առնելով նաև, որ, եթե չեմ սխալվում, հուլիսի 1-ից, այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու: Երկու ամիս մարդուն կալանավորել մի հոդվածով, որն այլևս գոյություն չի ունենալու. Դա չլսված բան է: Ինչու՞ են կալանավորում կամ ինչու՞ է շարունակվում քրեական գործը, եթե այդ հոդվածը գոյություն չի ունենալու»:
 
Մարիամ Նալբանդյան