Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը

Նախօրեին «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներին է ներկայացրել գործչի հոդվածը՝ գրված կալանավայրում: Հոդվածը բավական ուշագրավ արձանագրումներ և «մեսիջներ» է պարունակում: Ի մասնավորի, առաջին հերթին Չալաբյանը շեշտում է, որ հանրային դիմադրությունն աստիճանաբար թափ է հավաքել և ակնհայտ է դարձրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։

Նշելով, որ Փաշինյանը մանևրում է օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության միջև՝ Ա. Չալաբյանը արձանագրում է, որ  այս երկու բևեռների միջև «Փաշինյանը  փորձելու է դեռ  մանևրել, և  իրեն հատուկ ոճով  փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն  արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ  իրադարձության արդյունքում»։ «Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր,  այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու»,-գրում է քաղաքական, հասարակակն գործիչն ու հավելում, որ այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ  պետականություն։

Սա չափազանց կարևոր շեշտադրում է այն տեսակետից, որ հիմա շատ է խոսվում այն մասին, թե ով է լինելու երկրի ղեկավարը Փաշինյանի հեռանալուց հետո:

Չալաբյանը նաև գրում է, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի  հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել  թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ  փոփոխությունների համար։

Այնուհետ թվարկվում են այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են՝ վերականգնելու Հայաստանի աշխարհաքաղաքական դերն ու կշիռը և ոստքի կանգնեցնելու երկիրը: Այս տեսանկյունից Չալաբյանի հոդվածը ծրագրային դոկտրինի յուրատեսակ հիմք կարելի է համարել: 

Չալաբյանը շեշտադրում է երեք կարևորագույն գործոն՝ Հայաստանի (ներառյալ Արցախը) բնակչության աճ, Հայաստանի տնտեսության արմատական վերակառուցում, հայկական բանակի հզորացում:

«Մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը»,- հոդվածն ավարտել է Ավետիք Չալաբյանն ու նշել, որ առաջիկայում հանդես կգա նոր հոդվածներով, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն վերոնշյալին հասնելու ճանապարհներն ու այն, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել:

Արման Գրիգորյան