Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Մինչև սեպտեմբերի 1-ը Բերձորը պիտի հանձնվի Ադրբեջանին․ Նաիրի Հոխիկյան

2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունան 6-րդ կետում նշվում է, որ երեք տարվա ընթացքում կողմերը պետք է քննարկեն նոր նախագիծը Լաչինի միջանցքի փոփոխության հարցով, Բերձոր քաղաքի մասին որևէ հիշատակում չկա այդ հայտարարությունում, սակայն հետագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսեց հայտարարել, որ Բերձոր քաղաքը պետք է հանձնվի Ադրբեջանին, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Եվ չգիտես ինչու հերթական բանավոր պայմանավորվածությունների համատեքստում մենք հանկարծ իմանում ենք, որ Բերձորը ևս պետք է տանք Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանը 2021-ի աշնանից սկսած սկսել է այլընտրանքային ճանապարհի շինարարություն, որը կապելու է Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը։ Այդ այլընտրանքային ճանապարհը հայկական կողմի հետ չի համաձայնեցվել»,– ասաց նա՝ հավելելով, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի իշխանությունները տեղյակ չեն այս նախագծի իրագործումից, իսկ ուղարկված հարցումներին կոնկրետ պատասխաններ չեն տալիս, գերատեսչությունները մեկը մյուսի վրա են գցում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ինքնագլուխ սկսել է ճանապարհի ֆինանսավորումը, իր տեղեկություններով՝ այն ֆինանսավորում է Մեծ Բրիտանիան, շինարարությունն անում են թուրքական ընկերությունները։

Նաիրի Հոխիկյանը նշել է, որ գործող ճանապարհը բավական ապահով է, ճանապարն անցնում է ձորի միջով, ձնաբուք հազվադեպ է լինում։ Մինչդեռ այլընտրանքային ճանապարհը անվտանգ չէ, այն ամբողջությամբ անցնում է սարերի վրայով և ձմռանը այս ճանապարը անընդհատ փակ է լինելու ձնաբքերի պատճառով։ Նրա խոսքով՝ նոր ճանապարհը չի կարող արդյունավետ կերպով ծառայել նաև պատերազմական իրավիճակում, քանի որ տրանսպորտային միջոցները թշնամու համար թիրախ կդառնան։

Մեդիափորձագետը, վկայակոչելով իր տեղեկությունները, նշեց, որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է լինելու մինչև այս տարվա օգոստոսի 1-ը, և ադրբեջանցիները արդեն պայմանավորվածություն ունեն, որ «օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Բերձորը արդեն պիտի հանձնվի Ադրբեջանին, բանավոր պայմանավորվածություն է»։

«Բացի ճանապարհից, Բերձորը տարածաշրջանային ռազմավարական լուրջ կարևորություն ունեցող բնակավայր է։ Ով տիրացավ Բերձորին, նա տարածաշրջանում ունի գերակա դիրք։ Հիմա Ադրբեջանը պատահական չի ձգտում Բերձորին տիրանալ, իսկ այսօր Բերձորը մերն է։ Եվ թողնել, Բերձորը հենց այնպես հանձնել Ադրբեջանին, նշանակում է կա՛մ քաղաքական միտք չունենալ, ուղեղ չունենալ, կա՛մ դավաճան լինել»,– ընդգծեց նա։