Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանը պահանջում է հրապարակել ձայնագրության ամբողջական, չմոնտաժված տարբերակը

Ընդդիմության կազմակերպած զանգվածային անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների աշխատանքն աչքի էր ընկնում բռնությամբ, շատ հաճախ՝ հավաքների մասնակիցների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ:

«5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ ոստիկանության աշխատողների շարքերում կան պարկեշտ անձնավորություններ, ովքեր համագործակցային են, իրենք էլ հասկանում են այս չարիքի իշխանության գործողությունների հետևանքները, բայց, ընդհանուր առմամբ կա համակարգային բնույթի շատ լուրջ խնդիր.

«Հենց այդ խնդիրը թույլ չի տալիս, որ այս մարդիկ, ովքեր ունեն ազգային դիմագիծ, կարողանան քաղաքական իշխանության առջև հեռանալու կոնկրետ հարց դնել, այնպես, ինչպես տեղի ունեցավ 98 թվականին, երբ ուժային բոլոր կառույցներն ու դրանց ղեկավարները տեսան, որ Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն է և ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանին հեռանալ: 

Ինչ վերաբերում է առանձին մարդկանց, մասնավորապես, կարմիր բերետավորների գործողություններին, ապա այդ մասին շատ է խոսվել, շատ գնահատականներ են տրվել, և ես միանում եմ այդ գնահատականներին: Ես ևս ականատես եմ եղել այդ բռնություններին, ինքս էլ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու դեպքերից մեկի ժամանակ հարված եմ ստացել: Հենց այսպիսի մարդկանց առկայությունն է արատավորում, իջեցնում ոստիկանության, իրավապահ համակարգի հեղինակությունը, գցում հանրային վստահությունը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:

Անդրադառնալով հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման գործին՝ Սողոմոնյանը նշեց.

«Մենք այստեղ տեսնում ենք ամբողջությամբ շինծու գործ՝ բոլոր առումներով: Փայլուն հասկանալով, որ այն արարքը, որը մեղսագրվում է Ավետիքին, գործող Քրեական օրենսգրքում այլևս չկա, դա հանցակազմ պարունակող արարք չէ, նրան կալանավորում են: Եվ որպես հիմնավորում բերում են ոչ թե փաստարկներ, այլ Քրեական դատավարության օրենսգրքում առկա հիմքեր, որոնք պարզապես կրկնօրինակած, արտագրած ձևով են: 

Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ գործը հարուցվել է քրեական դատավարության տեսանկյունից անթույլատրելի ապացուցողական բազայի՝ գաղտնալսված ձայնագրության հիման վրա, այն էլ մոնտաժված: Եվ Ավետիքը պահանջում է, որ հրապարակվի ամբողջական ձայնագրությունը, որում շատ պարզ կերևա, որ ինքը որևէ մեկին նյութապես չի շահագրգռել՝ հավաքներին մասնակցելու համար: Եթե նույնիսկ դիտարկում ենք ձայնագրությունը, այն անձը, որն անընդհատ խոսում է փողի մասին, փաստացի ազատության մեջ է: 

Այսքանը, կարծում եմ, բավական է՝ հասկանալու համար, որ մեր դատաիրավական համակարգը բացարձակ անկախ չէ, ամբողջությամբ կախված է քաղաքական իշխանություններից: Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հենց այդ լոզունգներով, որ պետք է լինի արդարադատություն, ազատ, անկախ դատական համակարգ, բայց, փաստորեն, իր խոստումները ոչ միայն չի պահում, այլ շատ ավելի վատ վիճակ է հիմա»:

Մարիամ Նալբանդյան