Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Չալաբյանի կինը կարծում է, որ վերջինս ուղղակիորեն Ալիևի հրամանով է ձերբակալվել

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Չալաբյանի կնոջ` Անահիտ Ադամյանի խոսքով` նրա դեպքի հետ կապված մեղադրանքն ամբողջությամբ շինծու է և հիմնված է մոնտաժված ձայնագրության վրա.

«Եթե նկատել եք, բոլոր հանրային գործիչները, իր գործընկերները, ծանոթները, ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ խոսել է Ավետիքի հետ, կանգնել է իր կողքին, սատարում է, հավատում է Ավետիքին, նրա անմեղությանը։ Ինքը՝ Ավետիքը, պինդ է, ես նրան տեսակցել եմ, այս ամենին վերաբերվում է փիլիսոփայորեն, հավատում է, որ արդարությունը վաղ, թե ուշ կհաղթի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ադամյանը։

Վերջինիս խոսքով՝ նախկինում ոչ մի անգամ նման դեպք չի եղել, իր համար էլ էր այս ամենը շատ զարմանալի, անսպասելի.

«Կարծում եմ՝ նրան փորձել են թիրախավորել այն բանի համար, որ ապրիլից սկսեց ակտիվորեն քաղաքականությամբ զբաղվել։ Քաղաքական դաշտում հայտնվեց մի անձ, ով ոչ մի կապ չունի նախկին իշխանությունների հետ, ունի մեծ և ազնիվ հեղինակություն, կարևոր ծանոթություններ շատ տարբեր շրջանակներում՝ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։

Նա իր գիտակից կյանքում ամեն ինչ արել է Հայաստանի, բանակի պաշտպանունակության բարձրացման համար, և նրա բարի համբավը զրպարտելու նպատակ ունեն, դրա համար էլ հետապնդում են իրեն։ Կալանավորումը տեղի ունեցավ հենց այս կարևոր պահին, երբ Բրյուսելում հանդիպում էր պլանավորվում, նրան պարզապես հանեցին տեսադաշտից։ Կարծում եմ՝ Ավետիքը ուղղակիորեն հենց Ալիևի հրամանով է ձերբակալվել»։

Չալաբյանի կինը կոչ է անում բոլոր այն մարդկանց, ովքեր ցավով են մոտենում այսօր կատարվող իրադարձություններին, չլռել.

«Այս պահին լռելը հանցագործություն է, բոլորը պետք է խոսեն, կանգնեն Արցախի և քաղբանտարկյալների կողքին, որովհետև այս կալանավորումները կարծես դարձել են գործող իշխանությունների՝ ընդդիմության դեմ աշխատելու հիմնական գործիքը։ Պետք է բոլորս հանրայնորեն մեր աջակցությունը հայտնենք այս մարդկանց և պահանջենք, որ արդարադատությունը օբյեկտիվ լինի, այլ ոչ թե որևէ մեկի ձեռքում խաղալիք»։

Մարիամ Նալբանդյան