Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանը փաստաբանների միջոցով իր խորին երախտագիտությունն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար

Ավետիք Չալաբյանն իր ուղերձում մասնավորապես նշում է. 

«Սիրելի՛ գործընկերներ, համախոհներ, հայրենակիցներ,

շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս դժվարին ու կարևոր պահին իմ կողքին լինելու, անվերապահ աջակցելու, քաջալերելու և հավատալու համար։ Այս պահին ձեր սատարումն անգնահատելի է, ձեր անշահախնդիր վերաբերմունքն ու անդրդվելի դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստում են, որ արդարությունն անպայման կվերականգնվի։ 

Շնորհակալություն հրապարակային կոչերով իրենց աջակցությունը հայտնած բոլոր կազմակերպություններին ու անձանց՝ ՀՀ Աժ պատգամավորներին, «Արար» հիմնադրամին, որոնք երաշխավորագրեր են ներկայացրել։ 

Շնորհակալություն Արցախի պետական, քաղաքական, հոգևոր առաջնորդներին աջակցության խոսքերի և վստահության համար։ Հավաստիացնում եմ, որ այստեղից դուրս գալուց հետո էլ Արցախում իրականացվող ծրագրերը շարունակվելու են նոր թափով, կյանքի են կոչվելու նորերը. միասին դեռ շատ անելիքներ ունենք։ Շնորհակալություն նաև բոլոր համախոհներին, այս ամբողջ ընթացքում տարբեր կերպով աջակցողներին։

Անհատապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին»։ 

Ձեր Ավետիք Չալաբյան

***

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը երեկ հետաձգվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։  

Նիստը կշարունակվի այսօր 31.05.2022թ-ին, ժամը 13:30,  վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։

Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

***

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: 

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ