Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Չալաբյանի կալանավորումը բացարձակ հիմնազուրկ է, դատախազությունն էլ հիմնավոր կասկածին չի անդրադարձել. դատական նիստը կշարունակվի վաղը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։  Նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 13:30-ին:

Նիստի ավարտին Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը նշեց` պաշտպանական կողմը ներկայացրեց իր բողոքը, դիրքորոշումը, լրացուցիչ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին իրենց պաշտպանյալի անձը բնութագրող տվյալներին: «Դատախազի կողմից ներկայացվեցին դիրքորոշումներ, որոնք վերաբերելի էին այս քրգործով մեր կողմից ներկայացված բողոքին: Ըստ էության, որևէ հիմնավորում, փաստական տվյալ, որը կհակադրվեր մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին, հիմնավորումներին` կալանքի և հիմնավոր կասկածի մասով, դատարան չներկայացրեցին: Դատախազի կողմից ներկայացվեցին մի քանի դիրքորոշումներ, պաշտպանական կողմի մոտ այնպիսի տպավորություն էր, որ պարզապես ներկայացվում է մի հանգամանք, որն, ըստ էության, չի արծարծվել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, սակայն դատախազությունը, չներկայացնելով վերաքննիչ բողոք այդ մասերով, դատական նիստի ժամանակ բարձրաձայնում էր հանգամանքներ, որոնք չեն մտել որոշման մեջ և բողոքարկման առարկա չեն դարձել: Խոսքը հետևյալի մասին է. նիստի ժամանակ վարույթ իրականացնող մարմինը դատարան էր բերել և ցանկանում էր բողոքի նյութերին կցել այնպիսի նյութեր, որոնք կատարվել են ավելի ուշ, քան ներկայացվել էր բողոքը: Մեր կողմից բարձրացվել էր այդ հարցը, որ դա չի կարող մտնել սույն միջնորդության նյութերի մեջ և նաև չի կարող դրվել հետագայում կայացվելիք որոշման հիմքում, որը դատարանի կողմից արվել էր: Խոսքը հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների մասին է, որոնք չէին ներառվել տվյալ նյութերի շրջանակներում և չէին արծարծվել որոշման մեջ: Այս մասին փաստական տվյալները կներկայացվեն մայիսի 31-ին»,-նշեց Արթուր Հարությունյանը: Տեղեկացրեց, որ Ավ. Չալաբյանը ևս ծավալուն ելույթով է հանդես եկել, մասնավորաբար` մեջբերեց նրա հետևյալ միտքը. «Ես մեր երկրի քաղաքացին եմ, շահառուն, սեփականատերը և եթե փորձեմ փախչել քննությունից, ապա փախչում եմ ինքս ինձանից»: Հավելում է` վարույթ իրականացնող մարմինն իր ներկայացրած կալանավորման միջնորդությամբ նշում է պարզապես հիմքեր, որ Չալաբյանը կփախչի, կխուսափի, կխոչընդոտի: «Սակայն սա հիմնավորող որևէ փաստական տվյալներ չեն ներկայացվել, սրանք եղել են քննիչի մտահոգությունները, նույնը տեղ է գտել դատարանի որոշման մեջ, նույն թեզը մեր բողոքի շրջանակներում փորձում է առաջ տանել նաև Դատախազությունը»,-եզրափակեց Հարությունյանը:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր հերթին ընդգծեց` ցանկացած կալանավորման պայմանը հիմնավոր կասկածն է: «Այսինքն` կա հիմնավոր կասկած, որ անձն առնչություն ունի մեղսագրվող արարքին: Հիմնավոր կասկածի վերաբերյալ մանրամասն անդրադարձել ենք դատական ակտի հիմքում ընկած երեք ապացույցի տեսակներին, ապացուցել ենք, որ դրանից երկուսն ընդհանրապես տեղեկություն չեն պարունակում Չալաբյանի կողմից այդ արարքը կատարած լինելուն, իսկ երրորդն էլ հերքում է նրա առնչությունը մեղսագրվող արարքին: Դատախազին իր ելույթում բացարձակ չանդրադարձավ հիմնավոր կասկածին: Ասում ենք, որ հուլիսի մեկից Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու, որով այդ արարքը չի լինելու հանցագործություն: Դատախազն ասում է` իմ տեղեկություններով օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի»,-ընդգծեց Վ. Հարությունյանը` հավելելով, որ ահա այս պայմաններում է շարունակվելու դատական նիստը նաև մայիսի 31-ին:

Մինչ նիստի սկիզբը մեզ հետ զրույցում «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն էլ նշեց. «Փաստաբանները բազմիցս խոսել են, որ Ավ. Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ հիմնազուրկ է: Դատական նիստից առանձնապես մեծ հույսեր չկան, որովհետև գործն ամբողջությամբ պատվիրված է, սա քաղաքական հետապնդում ու հալածանք է և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանից իջեցված պատվեր: Մարդն իր քաղաքական համոզմունքները, Հայաստանի անվտանգային ապագայի վերաբերյալ իր թիրախային դիրքորոշումները հայտնելու, Հայաստանի գործող իշխանություններին թիրախային ձևով քննադատելու համար կալանավորվել է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, մի քանի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդը կոչ էին արել չեղարկել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը և արդար քննություն իրականացնել։ Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր էին ներկայացրել նաև ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը։