Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

«Սա տոտալիտար մտածողություն է, Հայաստանը տարվում է դեպի բռնապետություն». իրավապաշտպան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում 2018-ից հետո վարչապետ կոչվածին ծառայող բացարձակ մեծամասնության կողմից ընդունված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները միտված չեն Հայաստանի անվտանգության ապահովմանը, մեր երկրում ժողովրդավարության, իրավական պետության զարգացմանը: Դրանք միտված են միայն մեկ բանի՝ մեկ անձի իշխանության ամրապնդմանը:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով նաև «Դիմադրության» շարժման գործողությունների ֆոնին առկա գործընթացներին:

Նրա խոսքով, այդ, այսպես կոչված, փոփոխություններն արվում են, որպեսզի այդ օրենքները կիրառվեն իշխանության համար ոչ հաճելի ընդդիմադիր գործիչների նկատմամբ. «Հայաստանում, որպես այդպիսին, իշխանության տարանջատում չկա և չի էլ նախատեսվում: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը հլու-հնազանդ ծառայում են վարչապետ կոչեցյալին: Քայքայվում է դատական համակարգը. ԲԴԽ-ն սեփականաշնորհվեց Ջհանգիրյանով, դատարաններից առգրավեցին համակարգիչները, և այժմ գործերը մակագրվում են ձեռքով: Այս ամենն ուղղված է մի բանի՝ մեկ անձի իշխանության ամրապնդմանը: Այս առումով ևս մեկ անգամ հիշեցնեմ Մուսոլինիի անկեղծ խոսքը՝ «մեր ընկերներին ու բարեկամներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»:

Օրենքների ընդունումը հենց այս համատեքստում պետք է դիտարկել»: Ավետիք Իշխանյանը մի շարք օրինակներ բերեց՝ առաջինը դիտարկելով հայտնի «ծանր վիրավորանքի» հոդվածը. «Մի կողմ դնենք այն, որ դա հակասում է միջազգային բոլոր օրենքներին՝ նախ քաղաքական տեսակետից: Շատերը չգիտեն, որ խտրականության, հակախտրականության և ատելության խոսքը միջազգային չափանիշներով չի վերաբերում քաղաքական բառապաշարին, քաղաքական ենթատեքստ չունի, այլ վերաբերում է ուրիշ՝ կրոնական, ազգային և այլ ուղղությունների: Այսինքն, քաղաքական գործիչները վիրավորանքի հետ կապված պետք է ավելի հանդուրժող լինեն: Միջազգային չափանիշներին հակասող այդ հոդվածն ընդունելը ընդդիմության գլխին մի «դամոկլ յան սուր» դարձավ: Դիտարկենք նաև այն բառապաշարը, որն օգտագործում են իշխանավորները: Նրանց նկատմամբ, սակայն, որևէ քրեական գործ չի հարուցվում, որովհետև յուրաքանչյուր քրեական գործ հանձնարարականով է, իսկ այդ նույն «ծանր վիրավորանքի» հոդվածով հարյուրավոր ընդդիմադիրներ մեղադրանքի տակ են»:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորմանը: Նրան մեղսագրվող արարքը պաշտպանական կողմն անհիմն է համարում: Հուլիսի 1-ից այն ապաքրեականացված է համարվելու, մինչդեռ, ըստ Չալաբյանի պաշտպանների, օրենսդրական նոր փոփոխություններ են կատարվելու: «Մենք մեր ավելի վաղ արված զեկույցում ևս գրել էինք, որ նրան ՀՀ ՔՕ 163-րդ հոդվածով մեղսագրվող արարքը հակասում է միջազգային չափանիշներին: Նշեմ նաև, որ Հայաստանի իշխանությունները օրենքը Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներին ներկայացնելիս թարգմանությամբ նրանց խաբել էին: Թարգմանության մեջ մի բան է, հայերեն տարբերակում՝ այլ բան: Հանրահավաքի համար նյութապես շահագրգռելը, որը նշված է հայերեն տարբերակում, միջազգային չափանիշներով խախտում չի համարվում: Մինչդեռ անգլերեն թարգմանված տարբերակով այլ բան է գրվել՝ ավելացվել է «հարկադրանք» բառը:

Ու իմաստը կարող էր մեկնաբանվել այնպես, որ նյութապես շահագրգռելու հետ մեկտեղ պետք է առկա լինի հարկադրանքի տարր, ինչն արդեն արգելվում է: Մեծ հաշվով՝ սա նույնպես ուղղված էր ընդդիմադիրների դեմ: Ես մի կողմ եմ դնում այն, թե ինչքանով է հավաստի Չալաբյանի նկատմամբ մեղադրանքը: Բայց նայենք, թե ինչպես են կատարվում իշխանության բոլոր հանրահավաքները. պարզից պարզ է բոլորի համար, որ կազմակերպվում է վարչական ու ֆինանսական ռեսուրսների կիրառմամբ: Օրինակ՝ նախընտրական կամպանիայի ժամանակ վարչապետի օգտին հավաքվող ցուցարարներին ավտոբուսներով Երևանից Սյունիք էին տարել, բայց, բնականաբար, այդ հարցով «Հայաստանի իրավապահ մարմինները» ծպտուն չեն հանի, որովհետև գործում են վարչապետ կոչվածի ցուցումով»: Խոսելով հաջորդ օրինակի մասին՝ Ա. Իշխանյանը շեշտեց. «Վարչապետ կոչեցյալը նաև չի կարողանում հանդուրժել որևէ պետական կառույց կամ ՏԻՄ ղեկավար, առհասարակ, որևէ պետական կառույց, որը չեզոք ու անկախ է: Բոլորը պետք է հլու-հնազանդ ենթարկվեն իրեն: Կարծես բոլորը մոռացել են, որ դեռ 2018-ին հարձակում կատարեց ՏԻՄ մարմինների նկատմամբ:

Մասնավորապես, 2018-ին այն ժամանակվա պետական վերահսկողական ծառայության պետը հարձակում կատարեց ՏԻՄ մարմինների վրա: Հետո հիշենք իրեն չենթարկվող, հատկապես Սյունիքի համայնքապետների նկատմամբ քրգործերի «թխումը»: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի սուր ելույթներից հետո կեղծ, շինծու գործով կալանավորեցին ՏԻՄ ղեկավար հանդիսացող հորը: Հետո էլ, երբ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր վերահսկողությունից մի քանի համայնքներ դուրս եկան, տարբեր գործընթացներ սկսվեցին: Կեղծ, շինծու գործեր թխելով՝ հաղթող համայնքապետին կալանավորեցին, հետո էլ ընդունվեց օրենք, որը հակասում էր բոլոր տիպի ժողովրդավարական նորմերին (օրենքը վարչապետին հնարավորություն տվեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել-խմբ.):

Ընդհանուր առմամբ, սա տոտալիտար մտածողություն է, և Հայաստանը տարվում է դեպի բռնապետություն. այս ամենի նպատակը հենց դա է: Այդ անձի բնավորությունից ու հոգեբանությունից է բխում այս ամենը: Նման հոգեբանությամբ մարդ կարող է լինել, բայց ավելի մեղավոր, ավելի պատասխանատու է նրան հլուհնազանդ ծառայող, նրա հանձնարարությունները կատարող ողորմելիների զանգվածը՝ պատգամավորները, նախարարները, իրավապահ մարմիններ կոչվող կառույցների ղեկավարները»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում