Խնդիրն այն է, որ Չալաբյանը մյուսների նման «նիկոլ» հայհոյող չէ. Գագիկ Գինոսյան
Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Օրերս վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Մշակութաբան Գագիկ Գինոսյանը Չալաբյանի դեմ սկսված հետապնդումը ծիծաղելի է համարում. «Ավետիք Չալաբյանին երկար տարիներ ճանաչում եմ և բախտ եմ ունեցել նաև աղջկան դպրոցում դասավանդելու, իրեն նաև որպես ծնող ճանաչելու։ Եզակի մտավորական հայ տեսակ է, եզակի մաքրությամբ մարդ, ինչը նաև իր երեխայի մեջ է երևում։ Չալաբյանն ու իր կինը՝ Անահիտ Ադամյանը, Ազգային երգի-պարի ակադեմիայի աջակիցներից են եղել, կինը նաև եղել է հոգաբարձուների խորհրդի անդամ։ Եվ բացի ազգային մշակույթին աջակցելուց, սատարելուց, ես որևէ բան չեմ նկատել, որ կարող է ինձ ենթադրության բերել, որ նա կարող է կաշառքով զբաղվել։ Ինձ համար, գոնե, ծիծաղելի է այս ամենը։ Լինելով մշակութաբան՝ ուսումնասիրում եմ նաև ազգային, մարդկային հոգեբանություն և ուղղակի վստահ եմ, որ չեմ կարող սխալված լինել նրա հոգեբանության մեջ, որովհետև մարդկանց ավելի քան ճանաչում եմ, և դա տասնամյակների փորձառություն է».- 1or.am-ի հետ զրույցում ասաց մշակութաբանը։
Գինոսյանը վստահ է՝ Չալաբյանի կալանավորումն ուղղակի բերան փակելու, լռեցնելու միջոց է. «Տարօրինակորեն լռեցնում են ոչ թե ճամարտակներին, հայհոյախառն խոսողներին, այլ այն մարդկանց, ովքեր իրենց անբիծ կենսագրությամբ և շատ տրամաբանված, խելամիտ խոսքով կարող են ժողովրդին համոզել ինչ-ինչ հարցերում։ Թերևս խնդիրը հենց սա է, որ Չալաբյանը մյուսների նման «նիկոլ» հայհոյող չէ, այլ ազգային խնդիրների շատ հստակ և հզոր տրամաբանությամբ տաղանդավոր վերլուծաբան է։ Դա ուղղակի սարսափ է տարածում, որովհետև հայհոյողի դեմ կարելի է հայհոյել, բայց Չալաբյանը ոչ միայն կենսագրության մեջ ինչ-որ խոցելի դրվագ չունի, այլև տրամաբանված վերլուծական մտքեր է արտահայտում, ինչը, իսկապես, սարսափելի է օրվա իշխանության համար։ Եվ այդ մտքերի դեմ միակ հակափաստարկը պարզապես լռեցնելն է, և Չալաբյանի կալանավորման գաղտնիքը հենց դրանում է»։
Մարիամ Նալբանդյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ