Փաշինյանի բռնաճնշումները Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել են Արցախի զայրույթը
Ընդդիմախոսներին ամեն գնով ճնշելու և սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքով տառապող փաշինյանական վարչախումբը բնավ չի մտահոգվում, որ քաղբանտարկյալներից շատերը լուրջ հեղինակություն վայելող մարդիկ են, հսկայական աշխատանքն են կատարել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը տևական ժամանակ կալանքի տակ է, նրա համար երաշխավորել են Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը, այլ անձինք Արցախից։
«Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում ։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները և որակներն արժանի են բարձր գնահատանքի,- նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Իսկ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նկատել է, թե Ավետիք Չալաբյանն ու իր գլխավորած թիմը և համախոհներն իրենց ներգրավվածությունն ունեն Հայոց Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերների՝ ազգային և քրիստոնեական արժեքների պահպանման, հայ հասարակության մշակութային վերափոխման, և հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգի վերականգմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում։
Դիմադրության շարժման մեկամսյա բողոքի գործողությունների ընթացքում բերման են ենթարկվել 2100 անձինք, ձերբակալվել է 48 մարդ, որոնցից երկու տասնյակից ավելին կալանավորվել են: Եվ Ավետիք Չալաբյանի դեպքում է, որ Արցախի իշխանությունները, քաղաքական, կրոնական, հանրային դեմքերը իրենց վստահ ձայնն են բարձրացնում, պահանջում ականջալուր լինել իրենց պահանջին և արդար դատաքննություն իրականացնել։ Ավետիք Չալաբյանի տարիների վաստակն ու հեղինակությունն է, հանուն Արցախի կատարած գործերն են, որ խոսում են նրա օգտին: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո Արցախից խուսափող, արցախցիների ձայնն անտեսող փաշինյանական վարչախումբը չի կանգնում ոչնչի առջև, անգամ պատրաստ է խափանել բազմաթիվ այն նախաձեռնությունները, որոնք առանց հասարակական-քաղաքական գործչի մասնակցության անհնար կլինի իրականացնել։ Սա այն դեպքն է, որ հանուն անձնական վրեժխնդրության վնասում են պետության շահերը։ Իսկ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ի վերոջ դուրս կգա բանտից, չաղերն իրականում սպասում են գործող իշխանություններին՝ իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Վազգեն Սաղաթելյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ