Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

«Արդիականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը». հրապարակվել է Ավետիք Չալաբյանի հոդվածի երկրորդ մասը

Ավետիք Չալաբյանն իր փաստաբանական խմբի միջոցով փոխանցել է Հայաստանի ճակատագրական ընտրությունը» երեք շարքից բաղկացած հոդվածաշարի երկրորդ մասը։

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում» հոդվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է կրթության, բնակավայրերի և բնակչության տեղաբաշխման, պետական համակարգերի արդիականացման անհրաժեշտությանը և ուղիներին։

«Առաջինը եւ թերեւս առավել կրիտիկականը կրթությունն է։

  •  Ուստի, եթե մենք ցանկանում ենք Հայաստանում իրական կրթական հեղափոխություն իրականացնել, պետք է հասցեագրենք աղքատությամբ պայմանավորված խորքային խնդիրները, մասնավորապես.
  •  Բոլոր խոշոր (1000 եւ ավել բնակիչ ունեցող) բնակավայրերում պետք է գործեն պետական ֆինանսավորմամբ մանկապարտեզներ, երեխաների կրթությունը պետք է սկսվի նախադպրոցական հասակից եւ լինի անվճար։
  •  Նույն այդ բնակավայրերում դպրոցները պետք է արդիականացվեն, պետությունը պետք է ոչ միայն անվճար ուսում ապահովի, այլեւ սնունդ, համազգեստ եւ ուսման պարագաներ։
  •  Համալսարաններում պետպատվերը պետք է ընդլայնվի մի քանի անգամ, բոլոր պետական համալսարանները պետք է ստեղծեն մարզային մասնաճյուղեր, պետությունը պետք է սուբսիդավորի դրանց աշխատանքը։
  •  Երկրի տարածքում ամենուրեք պետք է ստեղծվեն հավելյալ կրթության հնարավորություններ, «Թումո բոքս» տիպի կառույցները պետք է հասանելի դառնան բոլոր երեխաներին։
  •  Մասնավոր դպրոցները պետականներին հավասար մեկ սովորողի հաշվով ֆինանսավորում պետք է ստանան պետությունից, դա հնարավորություն կտա ստեղծել մրցակցային միջավայր, եւ շարունակաբար բարձրացնել դպրոցական կրթության որակը։
  •  Համալսարանները պետք է իրապես ապաքաղաքականացվեն, եւ կենտրոնանան գործատուների հետ համատեղ որակյալ եւ պահանջարկված կրթական արժեք ստեղծելու վրա։
  •  Հայաստանի առաջատար 2-3 համալսարանները, շարունակաբար բարձրացնելով կրթության որակը, պետք է հայտնվեն աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում, հեռանկարում ավելի բարձր դիրքեր նվաճելու նպատակով։

 

«Նախորդի հետ փոխշաղկապված, արդիականացման կարեւորագույն խնդիր է լինելու Հայաստանում բնակչության առկա տարածքային բաշխումը փոխելը։ Այսօր Հայաստանի բնակչության 30% ապրում է գյուղերում, իսկ 20%-ը քաղաքային կարգավիճակ ունեցող ավաններում, որոնք իրապես մեծ գյուղեր են։ Բնակչության այդպիսի կառուղցվածքը ձեւավորվել է պատմականորեն, մասնավորապես, նաեւ անկախության շրջանում տեղի ունեցած դե-ինդուստրիալիզացիայի արդյունքում, բայց 21-րդ դարում ակնհայտորեն օպտիմալ չէ։ Իրավիճակը բարդացնում է այն, որ գյուղական բնակավայրերի զգալի մասը փոքր են, եւ չունեն բավարար մասշտաբ՝ նվազագույն սոցիալական ենթակառուցվածք ապահովելու։ Այսօր միջին հայկական գյուղական բնակավայր ունի մոտ 1 000 բնակիչ եւ 400 հեկտար վարելահող՝ ոչ մեկը, ոչ մյուսը բավարար չեն բնականոն սոցիալ-տնտեսական գործունեության համար։ Եթե հաշվի առնենք նաեւ, որ այդ միջինը պայմանավորված է նաեւ մի քանի տասնյակ խոշոր բնակավայրերի առկայությամբ, ապա ակնհայտ է, որ գյուղական բնակավայրերի մեծ մասը երկարաժամկետ հեռանկարում կենսունակ չեն, արդեն հիմա նրանցից շարունակական արտահոսք է տեղի ունենում»

«Արդիականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը». հոդվածը կարող եք կարդալ՝  https://mediamax.am/am/column/121320/

Հոդվածաշարի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ՝  https://mediamax.am/am/column/121315/

https://mediamax.am/am/column/121318/

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ՝

Email: [email protected]