Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Արդիականացումը որպես ճակատագրական ընտրություն․ Ավետիք Չալաբյանը հեղափոխական ուղի է նախանշում

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատազրկման վայրից հոդվածների շարք է սկսել, ներկայացնում է իր տեսլականը Հայաստանի համար ճակատագրական կարևորություն ունեցող հարցերում՝ իսկապես հեղափոխական մոտեցումներ և դեղատոմսեր առաջարկելով։ Չալաբյանը ցավով արձանագրում է, որ անցած դարում տարածաշրջանի գիտական, արդյունաբերական և մշակութային առաջատար դարձած Հայաստանը տպավորիչ ցատկից հետո անկախության երեք տասնամյակներում վատնեց իր առավելությունը և դարձավ Հարավային Կովկասում առավել թույլ օղակը։ Իսկ հանրությունը երկփեղկված է, բևեռացումը՝ սարսափելի: Պատճառը, ըստ Չալաբյանի, մեր երկրում անկախությունից ի վեր թագավորած վայրի կապիտալիզմն է։

«Ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյանի սրընթաց վերելքը դեպի իշխանություն մեր հասարակության ունեզուրկ խավերի (որոնք այսօր առնվազն ընդհանուրի 60-70% են կազմում) ուշացած ռեակցիան էր վայրի կապիտալիզմի դեմ, և նրան ներվող տարատեսակ մեղքերը՝ այդ վայրի կապիտալիզմին այլևս երբեք չվերադառնալու հասարակության կայուն ալերգիան»,- նշում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը, միաժամանակ արձանագրում, որ Փաշինյանի գլխավորությամբ անհնար է լինելու արդիականացումը։

Փաշինյանից հետո եկող ցանկացած նոր իշխանություն, հետևաբար, կանգնելու է Հայաստանի արդիականացման կրիտիկական հրամայականի առջև, իսկ այդ արդիականացումը անհնար է առանց մեր երկրի քաղաքական-տնտեսական մոդելի փոփոխության, և պետության լծակների միջով հանրային բարիքի զգալի վերաբաշխման։

Կարևորագույն խնդիրներից մեկը կրթությունն է, հարկավոր է նաև Հայաստանում բնակչության առկա տարածքային բաշխումը փոխելը։

«Որքան էլ դժվար, հնարավոր ելքը Հայաստանում բնակչության համակենտրոնացումն է ավելի փոքր թվով, բայց խոշոր, բարեկարգ և բարեկեցիկ բնակավայրերում, որտեղ առկա է ժամանակակից կյանքի համար անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքը, տեղում կան որակյալ կրթական հնարավորություններ, իսկ աշխատուժի համակենտրոնացումը և ենթակառուցվածքի առկայությունը դրանք գրավիչ են դարձնում ներդրումների համար», նշում է Չալաբյանը։

Արդիականացման շարժիչ ուժը, ըստ հասարակական-քաղաքական գործչի, առանցքային հարցն է, Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված պայմաններում առաջիկա տասնամյակներում կայսերական հովանի չի լինելու, իսկ Հայաստանից գերբարդ լարախաղացություն է պահանջվելու՝ բոլոր բևեռների հետ համագործակցելու, լավագույնը ստանալու համար։ Այս ամենն անհրաժեշտ է, եթե ցանկանում ենք վերականգնել Հայաստանը։

Ըստ էության, թե՛ Հայահավաքի, թե՛ Արդիականացման վերաբերյալ իր մոտեցումներում Ավետիք Չալաբյանը բոլորից տարբերվող, բայց և արդյունավետ մեթոդ է առաջարկում, ինչը թույլ կտա ուշքի բերել թմրության մեջ գտնվող Հայաստանը։ Եվ միայն ուսյալ, հայրենիքի շահը գիտակցող իշխանությունն է, որ կարող է իրականացնել այդ ծրագիրը։

Սարգիս Պետրոսյան