Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Նախկին փոխվարչապետը բացում է խաղաքարտերը

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փաշինյանական իշխանության ամենախորհրդավոր և ոչ հրապարակային դեմքերից է, զբաղեցնելով ամենաբարձր պաշտոններից մեկը, սովորաբար զերծ էր մնում հանրային մեծ ուշադրությունից, լուռումունջ իրականացնում իր պարտականությունները, խոշոր նախագծեր իրականացնում։ Նախօրեին Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում առաջինն է հայտնել Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի շահագործման մասին։

«2019թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարեցինք Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը։ Այն «Հյուսիս-Հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կառավարման խորհրդի նիստերում և այդ ժամանակ էլ հաստատել այն։ Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները. շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման»,- նշել է Ավինյանը, ով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում իշխանության գլխավոր թեկնածուն է համարվում։ 

Ոչ միայն այս խոշոր կամուրջի, այլև բազում այլ նախագծերի դեպքում ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանն է հենց հայտարարում դրանց մեկնարկի կամ կարևոր առաջխաղացման մասին։ Լինելով ոչ հրապարակային, բայց խոշոր խաղացող, ըստ էության, նա բոլոր մեծ ծրագրերում մասնակցություն է ունեցել, բայց հազվադեպ է այդ մասին հայտարարել։ Իսկ այժմ խաղաքարտերի բացումը վկայում է, որ նա պատրաստվում է քաղաքական խոշոր զարգացումներին, ցույց տալիս իր դերակատարումը, նաև հանրությանն իրազեկում, թե ինչ կարևոր նախաձեռնություններ են իրականացվում։ 

Անկախ Փաշինյանի իշխանության նկատմամբ հանրային մեծ անվստահությունից, ակնհայտ է, որ այդ իշխանության կազմում էլ կան կարող և պատրաստված մասնագետներ, որոնք կարող են լրջորեն նպաստել երկրի զարգացմանը։

Հայկ Մինասյան