Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանն ապօրինության զոհ է. Էդգար Ղազարյան

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Օրերս վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հասարակական գործիչ, դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ Չալաբյանի ձերբակալությունը և կալանքը բացարձակապես որևէ իրավական հիմք չունեն.

 

«Հակառակը, ըստ էության, Չալաբյանն ապօրինության զոհ է, որովհետև նրան գաղտնալսել են՝ իր կամքից անկախ, առանց իրեն տեղեկացնելու, ընդ որում՝ գաղտնալսման հետևանքով իրականացվել են նյութերի մոնտաժ, ապօրինի տարածում և ստեղծել են մի ապօրինի գործ, որը հետո նրա համար դարձել է մեղադրանք: Եվ դա պայմանավորված է նրա հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ:

Ես կարծում եմ, որ վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի կալանավորման որոշումն անփոփոխ թողնելը վկայում է այն մասին, որ իշխանությունները հստակ հանձնարարություն են տվել դատական իշխանությանը: Չմոռանանք նաև, որ այն հոդվածը, որն առաջադրվել է Չալաբյանին, հուլիսի 1-ից՝ նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, նույնիսկ նման հանցատեսակ առհասարակ գոյություն չի ունենալու և նա իրավունքի ուժով է ազատ արձակվելու: Բայց եթե հաշվի առնենք, որ վերաքննիչ բողոքը քննում էր իշխանությունների «սրտի» դատավորը, ով թողեց նրան կալանքի տակ, կօգտագործեն առավելագույն ժամկետը՝ նրան անազատության մեջ պահելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:

 

Մարիամ Նալբանդյան