Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Հայաստան աշխարհի անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ Հայոց Ազգային Բանակ և ՀԱՊԿ. Խաչիկ Ասրյան

Հայտարարություն
 
21-րդ դարը, մինչև հիմա և այսուհետ, լի է Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններով, այն է՝ արևի տակ տեղ ունենալու և ապրելու համար կենսական պատերազմների մղում, հին պետությունների ոչնչացում և նորերի ստեղծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամեր և այսպես շարունակ։ Եվ, բնականաբար, արևի տակ տեղ են ունենում այն ազգերը, որոնց ժողովուրդը միասնական է, հավատավոր, ազնիվ և պատվախնդիր ինչպես իրենց ներքին խնդիրները միասնաբար լուծելու ունակությամբ, այնպես էլ իրենց արտաքին հարաբերություններն իրենց ազգային և պետական շահի շուրջ իմաստուն ձևով կառուցելու հեռատեսությամբ:
 
Իսկ, այսօր ո՞րն է արևի տակ ապրող յուրաքանչյուր հայ քաղաքացու ի վերուստ տրված առաքելությունը. իհարկե՛, ինչպես հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում իր ամենօրյա ներդրումն ունենալը, այնպես էլ իր, իր ընտանիքի, հայ ազգի և հայկական ողջ բարձրավանդակի արտաքին անվտանգության պաշտպանությունը՝ հատկապես հայ ազգի ոխերիմ թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:
 
Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան ժամանակաշրջանում, որտեղ, կրկնում եմ, գրեթե ամենուր պատերազմական գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից բարեկամություն անել երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի հետ: Այսինքն՝ Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛-և՛»-ի քաղաքականությունը, որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կտանի կործանման: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ միասին՝ միաժամանակ անսասան պահելով հարևան պետությունների՝ Իրանի Իսլամական և Վրաստանի Հանրապետությունների հետ բարեկամական հարաբերությունները:
 
Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն և անվտանգություն ապահովելը բացառապես կախված է ինչպես անընդհատ հզորացող հայոց ազգային բանակից, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի՝ հատկապես Ռուսաստանի կողմից հիմնադրված ռազմաքաղաքական դաշինքի՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) հետ ազնիվ, հավատարիմ ու բարեկամական հարաբերություններից:
 
Հայտարարում եմ. Հայաստան աշխարհի անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ Հայոց Ազգային Բանակ և ՀԱՊԿ:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան