Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Բռնապետության իրական թշվառությունը․ ինչո՞ւ են հետապնդում Ավետիք Չալաբյանին

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ իշխանության նախաձեռնած բռնաճնշումները դասագրքային օրինակ են՝ ինչպես բռնապետությունը միջոցների մեջ խտրականություն չի դնում քաղաքական հակառակորդների դեմ պայքարում։ Գործը, որը «թխվել» է Ավետիք Չալաբյանի դեմ, իրականում ամենաանհեթեթն է վերջին շրջանում Հայաստանում հարուցված քրեական գործերից։

Տարածված ձայնագրության մեջ ակնհայտ է, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն ինքն է սադրում, նախ, իր գործընկերոջը՝ դասախոս Էմմա Սարգսյանին, այնուհետև նաև փորձում է Ավետիք Չալաբյանին ներքաշել կեղտոտ պատմության մեջ։ Ի պատիվ Չալաբյանի՝ վերջինս ոչ միայն առանձնապես տուրք չի տալիս Ալիյանի սադրանքներին, այլև ձայնագրության մեջ էլ հստակ լսվում է, որ որևէ կերպ չի տրվում մանիպուլյացիայի, ընդամենը լսում է, թե ինչ զազրելի առաջարկ է իրեն անում Թոռնիկ Ալիյանը։ Այդ ձայնագրությունն իշխանական կայքերով տարածելուց հետո Ավետիք Չալաբյանին կալանավորեցին։

Հայաստանում շատերն են զարմանում, թե որն է կոնկրետ Ավետիք Չալաբյանի դեմ իշխանությունների անօրինակ դաժանության այս պատճառը, որովհետև շատ ավելի լուրջ մեղադրանքներով բազմաթիվ անձինք գտնվում են ազատության մեջ, իսկ Ավետիք Չալաբյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվում փաշինյանական վարչախմբի կողմից։ Ըստ էության, հստակ է մեկ բան, որ գործող իշխանությունները վախենում են Ավետիք Չալաբյանից։ Նա, իհարկե, դուրս կգա բանտից։ Գործող վարչախմբին և նրա իրավական կամակատարներին չի հաջողվել և չի հաջողվելու որևէ կերպ մեղադրանք կարել հասարակական-քաղաքական գործչի նկատմամբ։

Հայաստանում քաղբանտարկյալներ անկախության շրջանում բազմաթիվ են եղել։ Շատերը տևական ժամանակ են անցկացրել ճաղերի ետևում, շատերն էլ արագ դուրս են եկել բանտից, Չալաբյանը նույնպես դուրս կգա, եթե ոչ վաղը, ապա շատ մոտ ապագայում։ Սակայն կմնա այն նստվածքը, որը կա հանրության շրջանում։ Միևնույն ժամանակ Չալաբյանը բանտից հոդվածների շարք է սկսել՝ ուշագրավ և արդյունավետ մեթոդներ ներկայացնելով Հայաստանի զարգացման առումով։ Այդ մեթոդներն արդեն ինքնին վկայում են, որ Հայաստանի գործող իշխանությունները արժեքային որևէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ, և հենց դա է փաշինյանական իշխանության անձնական վրեժխնդրության տողատակը։ Ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած Փաշինյանը վախենում է, որ հանրությանը կարող են իրական այլընտրանք ներկայացնել, և այդ դեպքում այս ապիկար իշխանության կարիքն այլևս չի լինի։

Սարգիս Աբրահամյան