Մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորվել
Վիտալի Բալասանյանը հանդիսանում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, անվտանգություն բառը ասում է ամեն ինչ և այդպիսի պաշտոն զբաղեցնող անձն, անկախ իր նախկին ծառայություններից, պետության, Արցախի, մեր հաղթանակների նկատմամբ իր ծառայությունները վերջին հաշվով գնահատված են, բայց գործողություններ, որոնք կթուլացնեն այդ անվտանգությունը, անթույլատրելի է և իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով այն հարցին, թե մտահոգիչ չե՞ն Վիտալի Բալասանյանի և վարչապետի խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի՝ միմյանց վիրավորող հայատարարությունները:
«Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի հակադարձին, հակադարձը հետևյալն էր՝ եթե դուք այդ պաշտոնն եք զբաղեցնում, անցանկալի է նման պահվածքը: Դա շատ ճիշտ գնահական է, որովհետև այդ պահվածքը նաև մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն ունեցավ: Դա մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել: Չի՛ կարելի այդպիսի բան անել»,-ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։
«Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել էին, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանի այս մեկնաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, ինչին ի պատասախան Վիտալի Բալասանյանն ասել է. «Վլադիմիր Կարապետյանը շատ փոքր մարդ է, որ իմ զբաղեցրած պաշտոնի մասով հայտարարություններ անի»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան