«Իրավական ուղի»-ն մեկնարկում է «Հետևանք» նախաձեռնությունը
Օրերս բոլորեց ՀՀ նոր իշխանությունների ձևավորման մեկ տարին։ Այդ ընթացքում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը, չնայած իշխող ուժի չարչրկված կարգախոսներին, լայնորեն ներառում է իրավունքը բացահայտորեն ոտնահարող գործիքակազմ՝ ընդհանուր առմամբ միտված չլինելով հանրության առջև ծառայած իրական խնդիրների հաղթահարմանն ու կառավարման որակի բարելավմանը։ Այդ ապակառուցողական միտումը ժամանակի մեջ ցավոք մեղմացման նշաններ ցույց չի տալիս, ուստի ձեռնամուխ ենք լինում իրավապաշտպանական միջոցներով դրան ակտիվ հակազդելուն։
Վերոգրյալ նկատառումներով պայմանավորված՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը սկսում է #Հետևանք նախաձեռնությունը, որը նպատակ ունի՝
1. Փաստագրել և հանրայնացնել մարդու հիմնարար իրավունքների խախտման՝ հասարակության համար դեռևս անհայտ դրսևորումները։
2. Իրավական գնահատականներ տալ քաղաքական բովանդակություն ունեցող՝ մարդու հիմնարար իրավունքների խախտումներին։
3. Հաշվառել իրավակիրառական գործառույթ իրականացնող այն պաշտոնատար անձանց, որոնք իրավունքը փոխարինում են «քաղաքական նպատակահարմարությամբ»՝ թույլ տալով մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։
4. Միջազգային կառույցներին համակարգված ձևով ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը։
«Հետևանք» նախաձեռնության շրջանակներում իրավաբանական խորհրդատվության և իրավապաշտպանական աջակցության ձևաչափերով պատրաստ ենք գործակցել ապօրինությունների և իրավական կամայականությունների ենթարկված անձանց և նրանց փաստաբանների հետ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...