Իշխանությունը չի ներո՞ւմ Արցախին Ավետիք Չալաբյանի մատուցած ծառայությունները
Հայաստանի ապագան գիտության, իրական տեխնոլոգիաների վրա հենված ռազմարդյունաբերությունն է, որովհետև միայն այսկերպ հնարավոր է ստեղծել արդիական և լուրջ բանակ և կարողանալ մրցակցել մեր տարածաշրջանում գտնվող ուժեղ թշնամիների դեմ, հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի կրած պարտությունից հետո։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր, որ նույնիսկ պատերազմից հետո մեր բանակի սպառազինության մեծ մասը պահպանվել է, ՍՈՒ 30-ներն ու Իսկանդերներն անվնաս կանգնած են անգարներում, իսկ բանակն էլ պարբերաբար սպառազինությունների նոր խմբաքանակներ է ստանում։
Այդուհանդերձ, նույնիսկ այդ սպառազինությունը բավարար չեղավ, որպեսզի հայկական զինված ուժերը կարողանան բավարար դիմադրություն ցուցաբերել հակառակորդին, որը մեր բանակի դեմ պայքարում էր առաջին հերթին անօդաչու թռչող սարքերով։ Այս պահին բավական լուրջ ընկերություններ սպառազինության նոր տեսակներ են ստեղծում, որոնք կա՛մ մատակարարվում են հայկական բանակին, կա՛մ էլ գտնվում են փորձարկման փուլում, այդ ամենը լուրջ ազդեցություն կարող է ունենալ բանակի սպառազինության վրա։
Ըստ էության, հարվածային, գրոհային և հետախուզական ԱԹՍ-ները, ականանետերն ու նռնականետերը, արկերը, ինքնակառավարվող ռումբերն ու մոբիլ համազարկային կայանները, որոնք արտադրվում են Հայաստանում, արագ կատարելագործվում են և կարող են լուրջ այլընտրանք դառնալ թշնամու համար, ըստ էության, առնվազն եթե ոչ նոր տարածքներ գրավելու, ապա Հայաստանի նկատմամբ նոր հարձակումը կանխելու նպատակով։
«ԱՐԱՐ» հիմնադրամն ու համահիմնադիր Ավետիք Չալաբյանը թե՛ մինչ պատերազմը, թե՛ դրանից հետո ահռելի աջակցություն են ցուցաբերել Արցախին և նաև ռազմարդյունաբերական համալիրին։ Մեծ ներդրումներ են արվել բոլոր ուղղություններով Արցախը ոտքի կանգնեցնելու, բնակիչների անվտանգությունն ապահովելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Միգուցե ռազմարդյունաբերական համալիրին և Արցախին Ավետիք Չալաբյանի աջակցությունն էլ դեր է խաղացել նրա դեմ բռնաճնշումների համար։
Գաղտնիք չէ, որ փաշինյանական իշխանությունն ամեն գնով շահագրգռված է Հայաստանը որպես թույլ, ռազմարդյունաբերությունից զուրկ և խեղճացած երկիր ներկայացնելու։ Դա նաև հնարավորություն կտա Փաշինյանին և նրա կողմնակիցներին պահպանել իշխանությունը Հայաստանում։ Պարադոքսալ կարող է հնչել, սակայն Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի տիրապետության ներքո կարող է գտնվել միայն թուլացած վիճակում։ Ուզո՞ւմ է արդյոք հայ հանրությունը ունենալ թուլացած, խեղճացած և ինքնիշխանությունից զուրկ պետություն, վստահ ենք, որ՝ ոչ։
Եվ վերջին ամիսներին «ԱՐԱՐ» հիմնադրամի և նրա համահիմնադրի գործունեությունը նյարդայնացնում է փաշինյանական իշխանությանը, որը ռեալ հասկանում է՝ այն ամենը ինչ օգտակար է Հայկական բանակին և Հայկական զինված ուժերին, վնասում է հենց նրանց, իշխանության ղեկին գտնվելու նրանց հնարավորությանը և այդ է պատճառը, որ հետապնդումների շարք են սկսել իրապես մտավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց դեմ։
Ըստ էության, Ավետիք Չալաբյանը երկար կարող է լինել անազատության մեջ, սակայն ոչ միայն նա, Հայաստանում հազարավոր կարող մարդիկ կան, որոնք հասկանում են այս վտանգավոր հեռանկարը և սրա իրական հեռահար նպատակները և ամեն ինչ կանեն, որպեսզի վերականգնեն թե՛ մեր բանակի մարտունակությունը, թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Կարեն Ալեքսանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ