Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի գործով իրավական «բեսպրեդելը» շարունակվում է

Հայաստանի գլխավոր դատախազությունը մերժել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխելու պատգամավորների երաշխավորության դիմումը։ Դեռևս մայիսի 25-ին Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորություններով գլխավոր դատախազին դիմել են պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և «ԱՐԱՐ» հիմնադրամը։

Շուրջ 20 օր քննելով այս երաշխավորությունները՝ ի վերջո գլխավոր դատախազությունը պատասխանել է փաստաբաններին, նշել, որ մերժում է պատգամավորների և հանրության մեջ մեծ հեղինակություն վայելող անձանց երաշխավորությունները։

«Դատախազը, անտեսելով երաշխավորությունների ինստիտուտի օրենսդրական չափանիշը, որի որոշման հիմքում պետք է դնի երաշխավորություն տրամադրող անձի վստահելու հանգամանքը, պարզապես նշել է, որ նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Չալաբյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Դատախազի եզրահանգումը ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը», ասվում է պաշտպանների հայտարարության մեջ, փաստաբանները նաև նշել են, որ դատախազության որոշումը բողոքարկելու են դատական կարգով։

Ըստ էության, դատախազության այս որոշումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմներն անարդյունավետ են և գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարությունների։

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է, ապա և կալանավորվել է ընդամենը մեկ մարդու՝ Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի տված կեղծ ցուցմունքի հիման վրա։ Գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է հանրային մեծ վստահություն և հեղինակություն վայելող Ավետիք Չալաբյանին հանիրավի անազատության մեջ պահելու, նրան երկրում ընթացող իրադարձություններից հեռու պահելու համար։ Իսկ իրավապահ մարմինները, դատախազությունն ու դատարանները դարձել են Նիկոլ Փաշինյանի ձեռքի խամաճիկը և վաղուց հեռացել արդարադատություն իրականացնելու իրենց բուն առաքելությունից։

Նորայր Մինասյան