Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Մեկ տարվա փիառը «շաքարով կտրվեց». Թորոսյանն ընդունեց գլխավորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին: ՈՒշագրավ է, որ նախարարին այդպես էլ չի հաջողվել քիչ թե շատ լուրջ ձեռքբերում, իսկ մեկ տարվա ընթացքում արձանագրված ձախողումների մասին նախարարը համեստորեն լռել է: Միևնույն ժամանակ, գովելի է, որ Թորոսյանն ընդունել է այն փաստը, որ նախարարությանը դեռևս չի հաջողվել ոլորտից 100 տոկոսով վերացնել կոռուպցիան։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, մինչև հայտնի կոռուպցիոն սկանդալը Թորոսյանը փորձում էր իր ոլորտը ներկայացնել ամենամաքուրը: Չստացվեց:

Ամիսներ առաջ էր նաև, որ նախարարը մեծ-մեծ խոստումներ էր տալիս՝ կապված այս կամ այն վիրահատության գնի նվազման հետ: Այդ խոստումների մեծ մասը, պարզվեց, որ ջուր են, ընդ որում՝ ի սկզբանե էլ պարզ էր, որ Թորոսյանի ծրագրերն իրականացնելը բարդ է լինելու՝ չկա համապատասխան ֆինանսավորում: Չնայած ֆինանսավորումը չի ավելացել, Թորոսյանի խոստումները չեն պակասում: Հիմա էլ նա նախատեսում է ավելացնել հոգեբուժությանը տրամադրվող ֆինանսավորումը: Շատ դրական նախաձեռնություն է, սակայն՝ ի՞նչ փողով է պատրաստվում Թորոսյանը իրականացնել իր այս ծրագիրը, և ի՞նչ է սա, եթե ոչ հերթական պոպուլիզմը:

Մեկ տարի շարունակ նախարարը զբաղվել է անձնական փիառով, ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելով: Արդյունքում ունենք քաոս ԲԿ-ում, իսկ հասարակության համար առողջապահությունը շարունակում է մնալ ոչ մատչելի: Սա է Թորոսյանի հեղափոխական փոփոխությունը, որը նա տիտանական ջանքերի շնորհիվ այս մեկ տարվա ընթացքում հաջողացրել է կյանքի կոչել: Գուցե դա է պատճառը, որ մեկ տարին ամփոփոխող ասուլիսում նախարարը խոսում է ապագայի պլաններից՝ շատ հպանցիկ անդրադառնալով իր ձեռքբերումներին…