Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդում՝ շնորհիվ Գագիկ Ծառուկյանի
Գևորգ Իսախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին շրջանում բավականաչափ հաճախ ենք ականատես լինում, երբ ԲՀԿ առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանը իր միջազգային կապերը գործի է դնում հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության հետագա քայլերի զարգացման համար։Եվ կարծում եմ պարզ է, որ այդ բոլոր օտարերկրյա ներդրումների վստահության երաշխիքը հանդիսանում է հենց Գագիկ Ծառուկյանը, ով փոխգործակցության և բարեկամական կապերի ամրապնդման մի նոր փուլում է, Իտալիայի նախկին վարչապետ՝ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։Այս երկու ազդեցիկ քաղաքական գործիչների տարիների սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում է, որ Բեռլուսկոնին ցանկանում է ԲՀԿ առաջնորդին հրավիրել Իտալիա բարեկամական այցով։Կարծում եմ այլևս կարիք չկա մանրամասնելու, թե նմանօրինակ համագործացկությունների արդյունքում որքան նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանի Հանրապետությունում, առավել ևս, որ վերջերս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որը հանձնված է հավատագրմային կառավարման, հենց իտալական «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի հետ փոխգործակցության արդյունքում, սկսեց բարձրորակ կերամիկայի արտադրություն։
Ինչևէ, վերոթվարկվածները ԲՀԿ առաջնորդի ծավալած գործունեության մի փոքր մասն են կազմում և իհարկե վստահ ենք, որ Գագիկ Ծառուկյանը ջանք ու եռանդ չի խնայելու իր արտաքին կապերի ազդեցությամբ, երկրում նեդրումային ծավալների մեծացման գործում։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...