Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

Ներդրումները կարևոր չեն, կարևորը՝ սենսացիան անպակաս լինի. Past.am

Past.am-ը գրում է.

Այսօր մամուլում անդրադարձ է եղել գործարար Նարեկ Նալբանդյանին։

Չէ, չեն գրել, որ Գեղարքունիքի մարզում մեկ միլիարդ դոլարից ավելի ներդրումային ծրագիր է իրականացնում, որի առաջին տրանշը՝ 300 մլն դոլարի չափով, արդեն ընթացքում է, չեն գրել, որ շուտով նրա ներդրմամբ Անդրկովկասի ամենամեծ համակցված կերերի գործարանն է բացվում, չեն գրել, որ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած տասնյակ գործարանների ավերակներ այդ մարդու ներդրումների ու աշխատանքի շնորհիվ վեր են ածվել արտադրական հսկաների․․․

Այդպիսի նորությունները, երևի, դիտումներ չունեն։ Բայց, ա՛յ, գրեք՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը կլորիկ գումարով տուգանվել է, նյութի վերնագրում էլ ավելացրեք՝ Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանի, վստահ եղեք՝ նյութի գլխապտույտ հաջողությունն ապահովված է։

Բայց թե որ տրամաբանությամբ է Նարեկ Նալբանդյանը իշխանությունների սիրելին, այն դեպքում, երբ տուգանվում է, այն էլ՝ կլորիկ գումարով, երևի նոր, մեզ անհայտ ժանրից է։ Հատկապես, երբ տուգանքի հիմքը, այսպես կոչված, տառակերության ժանրից է։ Նման բովանդակությամբ տուգանք գրելու համար դու պետք է անպայման ցանկանաս ինչ որ կեղտ գտնել մարդու գործունեության մեջ, ավելի պատկերավոր ասած՝ ձվի մեջ մազ փնտրես։ Իսկ սիրելիների պարագայում կառչելու կետեր չեն փնտրում, որ տուգանեն։

Իսկ տուգանքի մատերիալը շատ հուզիչ է։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից արտադրված հավկիթների տուփերի վրա նշված է եղել, որ այն էկոլոգիապես մաքուր արտադրանք է։ Ու հիմա աբսուրդը՝ ընկերությունը, ճիշտ է, չի խաբում, որ էկոլոգիապես մաքուր արտադրանք է տալիս, դրա դեմ ոչ ոք չի առարկում, այլ չի ներկայացրել ինչ որ փաստաթուղթ, որ իրավունք ունի տուփի վրա գրելու ECO։ Սա է այս հարայ - հրոցի ամբողջ հիմքը։

Ահա այսպիսի ECO պատմություններ։ Բայց դուք ձեր հրապարակումներում անպայման շեշտեք՝ իշխանությունների սիրելի․․․

Ինչպես ռուսը կասեր՝ на всякий случай․․․

Արման Խաչատրյան