Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
Քաղաքականություն

«Հրապարակ». Արթուր Վանեցյանը նոր թիմ է ձեւավորում

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազդարարում է քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին։ Նա դիմադրության շարժման վերջին փուլին պասիվացավ, մի քանի օրով մեկնեց Եվրոպա, ապա վերադառնալով՝ մեկ հանրահավաքի ու երթի մասնակցելուց հետո այլեւս չերեւաց Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ վերջին հանրահավաքին ներկա չէին ո՛չ նրա կուսակիցները, ո՛չ ընկերները, որոնք մեկ ամսից ավելի պայքարի առաջին գծում էին։ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» բոլոր հարցերի պատասխանները կտա, լուրեր շրջանառվեցին, թե Վանեցյանը դուրս է գալու պայքարից եւ գնալու է սեփական ճանապարհով։

2 օր առաջ նա հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ ՀՀԿ-ի հետ 2021-ի արտահերթ ընտրությունների նախօրեին ձեւավորած դաշինքը դե յուրե եւ դե ֆակտո դադարեցնելու մասին։ Նույն օրը նա Հ1-ի եթերում հայտարարեց, որ նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, մնում է նույնը, բայց իր կուսակցությունը տարանջատվում է, քանի որ պայքարի ուղիների եւ մեթոդների հետ կապված տարբեր պատկերացումներ ունեն, եւ պայքարը «Հայրենիքը» շարունակելու է առանձին։ 

Ո՞րն է Վանեցյանի ուղին, եւ ինչո՞ւ չշարունակեց ընդդիմության հետ ճանապարհը։ Հանրայինի եթերում նա ինչ-որ չափով բացատրեց, որ իր եւ գործընկերների նպատակները համընկնում են։ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք՝ ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը եւ մնացած գործողությունները կտեսնեք»,- ասաց նա։ Ընդգծեց, որ քանի դեռ չեն հասել նպատակին, պայքարելու են ամենուր՝ ոչ միայն Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակներում։ 

Մեր տեղեկություններով՝ Վանեցյանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի եւ ցանկանում է ընդդիմադիր դաշտում որպես առանձին խաղացող կայանալ, հատկապես որ առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, իսկ նա քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Այս փուլում խնդիր են դրել երկխոսություն սկսել հասարակության հետ, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ունենալ Երեւանի եւ մարզերի բնակիչների հետ, խոսել, բացատրել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, մատնանշել պայքարի ուղիները, նոր համակիրներ ու աջակիցներ ձեռք բերել։ 

Այս աշխատանքներին զուգահեռ, դրված է նաեւ կուսակցության ռեսթարտի հարցը, համախմբել կրթված, բանիմաց, տեխնոկրատ երիտասարդների, որոնք նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել, իսկ եթե անգամ զբաղեցրել են, ապա եղել են իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ եւ չեն վարկաբեկվել, չեն ասոցացվում նախկինների, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտավոր մոդելը ապագա կառավարության կամ իշխանության հայտ ներկայացնող թիմի։ Արթուր Վանեցյանը հույս ունի, որ նոր թիմով, նոր գաղափարներով քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելով՝ կարող է դառնալ իշխանություններին այլընտրանք։ Մեզ ասացին, որ մոտավորապես նման է այն պրոյեկտին, ինչը փորձում է կյանքի կոչել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ։ Այստեղ էլ փորձ է արվում բանիմաց, աշխատասեր, ճիշտ ընտրված մարդիկ հավաքել եւ հաջողության հասնել։

Կարծում են, որ անցած տարվա ՏԻՄ ընտրություններում գրանցած հաջողությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն հնարավոր է։ Մի քանի ամսում գրանցված «Ապրելու երկիր» կուսակցությունը մի շարք համայնքների ավագանիներում հաղթեց։ Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, ով փորձում է տեղակայվել արեւմտամետների դաշտում, Վանեցյանի կուսակցությունը լինելու է ռուսամետ դաշտում։ Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ նման իդեա ուներ խոսքը ՄԻԱԿ-ի, ապա 2020-ին պրոֆեսիոնալների թիմ հավաքելու մասին է, բայց ինչ-ինչ պատճառներով գաղափարը չիրականացավ՝ ՄԻԱԿ-ը չկարողացավ լուրջ հայտ ներկայացնել, իսկ 2021-ին նախկին նախագահները խանգարեցին, որ Միքայել Մինասյանն ինքնուրույն թիմով հանդես գա։

Թե որքանով Վանեցյանին կհաջողվի կյանքի կոչել իր գաղափարը, կերեւա մոտ ապագայում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Թեպետ կուսակցությունից երեկ տեղեկացրին, թե քաղաքապետի ընտրությունների մասնակցության հարց մինչ այս պահը չի քննարկվել։ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը չցանկացավ մանրամասնել կուսակցության մարտավարությունը, թե ինչով է այն տարբերվելու ընդդիմադիր գործընկերների պայքարից։ Ասաց՝ այս փուլում գտնում ենք, որ հանրության հետ երկխոսությունը, որ սկսել ենք, պիտի ուժեղացնենք։ Ինչպե՞ս են երկխոսում։ «Ամենատարբեր շփումներով: Սկսած մարզերից, որ գնացել ենք, շարունակելով Ազատության հրապարակում եւ հիմա էլ՝ այդ բոլոր եւ մյուս հնարավորություններով»։ Հանրահավաքներ, երթեր անելո՞ւ եք։ «Հիմա առանձին հավաքներ անելու որոշում չունենք, երբ ունենանք, կտեղեկացնենք»։ Թիմը նոր մարդկանցով համալրելու տեղեկություններին էլ այսպես արձագանքեց․ «Մենք միշտ ենք թիմը համալրում»։