Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համար
Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են անդրադառնում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Չալաբյանը մայիս ամսից գտնվում է կալանքի տակ։
Հայաստանում, Սփյուռքում և Արցախում բազմաթիվ հայեր, անվանի քաղաքացիներ իրենց ձայնն են բարձրացրել նրա ապօրինի կալանավորման դեմ, արձանագրել, որ նա հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար, իսկ Հայաստանի իշխանությունները նրան հետապնդում են ոչ միայն քաղաքական հայացքների, այլ նաև Արցախում և Հայաստանում իրական գործ անելու համար։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռացած Աննա Կոստանյանն է նշել, թե Ավետիքը Հայաստանի և Արցախի համար իրական գործ անող մարդկանցից է, ոչ թե 2020 թվականի պատերազմից, այլ 2016-ի քառօրյայից հետո և այն փոքրաթիվ մարդկանցից մեկն է, որը ոչ թե չոփը գերան է սարքում, մեկը տասը ներկայացնում, այլ իրապես, սուսուփուս, ռեալ գործ անողներից է, և նախկին պատգամավորը չի բացառում, որ հենց այդ հանգամանքն է ինչ-որ պահի դարձել թիրախ ապիկար իշխանության համար։ Այդուհանդերձ, այդքանը գիտակցելով, Ավետիք Չալաբյանը չհանդուրժեց երկրում ստեղծված իրավիճակը և պայքար սկսեց գործող իշխանությունների դեմ։
Այսօր Աննա Կոստանյանն է, երեկ ՝ այլ անձինք, վաղը՝ հանրության մի ստվար շերտ և հեղինակություն վայելող մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու։ Վստահաբար, եթե Ավետիք Չալաբյանի արարքներում քրեորեն հետապնդելի որևէ արարք լիներ, հեղինակավոր մարդիկ երբեք էլ իրենց ձայնը չէին բարձրացնի, չէին արձանագրի նրա դեմ կատարվող բռնաճնշումները։
Ըստ էության, հանրությունն ինքը հստակ գիտակցում է, որ Ավետիք Չալաբյանի դեմ իրականացվող բռնաճնշումները ոչ այլ ինչ են, քան հստակ միտում վարչախմբի կողմից, իսկ Չալաբյանը քաղբանտարկյալ է այդ բառի բոլոր իմաստներով։
Ավետիք Չալաբյանն այսօր բանտում լինելով՝ վճարում է Հայաստանի ապագայի կառուցման գործում պատասխանատվություն ստանձնելու, համարձակություն ունենալու համար,- արձանագրում է նախկին պատգամավորը։
Եվ Հայաստանի քաղաքացին ինքը ևս պետք է իր ձայնը բարձրացնի փաստերով, որ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող լինել քաղբանտարկյալներ։
Նորայր Վարդանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել