Ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծել
Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:
Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:
Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում: Վերջինիս խոսքով՝ դրանք շատ բարդ հարցեր են, և ուղղակի կարելի է ենթադրություններ անել.
«Առաջին ենթադրությունը թերևս այն է, որ նախկին-ներկա ընդդիմություն-իշխանություն ձևաչափը նոր դեպքերի ի հայտ գալու ժամանակ քանդվում է, և դա, բնականաբար, ձեռնտու չէ իշխանություններին և ընդդիմությանը։ Եվ նոր ասպարեզ մտած մարդիկ հայտնվում են հարվածի տակ, որովհետև քաղաքական դաշտում Կոնկորդի միջավայրը սկսում է փլուզվել։ Կարծում եմ՝ առաջին հերթին հենց սա է պատճառը, որ Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում են հարվածի տակ։
Երկրորդ պատճառն այն է, որ Չալաբյանի նման մարդիկ ինքնաբավ են շատ տարբեր առումներով, և այդ ինքնաբավությունը՝ թե՛ ռեսուրսների, թե՛ ինտելեկտուալ առումով, նույնպես իշխանության համար բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, և նրանք փորձում են հենց հիմքում այս խնդիրները լուծել՝ թույլ չտալով, որպեսզի ինչ-որ նոր նման որակի ուժ առաջանա»։
Մարիամ Նալբանդյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել