Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի
Քաղաքականություն

Աշոտ Ոսկանյանը Ավետիք Չալաբյանի` «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածի մասին

ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԿՏԸ» հոդվածից ուզում եմ առանձնացնել երկու դրույթ, որ ինձ առանձնապես արժեքավոր են թվում։
 
ԱՌԱՋԻՆԸ վերաբերում է դիկտատորական լիազորություններին, որոնք գործող Սահմանադրությունը տալիս է մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից): «Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ եւ պակաս կրթված մեծամասնության կողմից եւ չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված եւ առաջադեմ մասին, արգելափակելով երկրի զարգացումը եւ պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»։
 
Մեջբերված դրույթը կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալիս դուրս գալ «էլիտա - ժեխ» անպտուղ հակադրության արգելափակոցից և առաջարկում է խնդիրը լուծելու պետա-իրավական մեխանիզմ։
 
ԵՐԿՐՈՐԴԸ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» ՀՀ Անկախության հռչակագրի վերանայման և վերախմբագրման հիման վրա կառուցելու առաջարկն է։
 
Որքան հասկանում եմ «նոր ազգային պակտի» ստեղծման դրույթը մոտ է
«հասարակական նոր պայմանագրի» ձևավորման գաղափարին, որը հետհեղափոխական տարիներին պաշտպանում է «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» հետ համագործակցող փորձագետների խումբը։ Այդ «պայմանագիրը» կամ «պակտը» Հռչակագրի հետ կապելն ունի երկու առավելություն։ Այն մի կոմից նախատեսում է հանրային համաձայնության փաստաթղթային, իրավական ամրագրում, մյուսից՝ տալիս է նրան ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ձև, որն ինքնին կայուն ազգային ինքնության անքակտելի բաղկացուցիչն է։
 
Երկու առաջարկներն էլ գրավիչ են նրանով, որ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԵՆ: