Նոր ապօրինություն Ավետիք Չալաբյանի նկատմամբ
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հերթական ապօրինությունն է իրականացվել։ Չալաբյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության համաձայն՝ մայիսի 14-ից կալանավորված Ավետիք Չալաբյանի երկամսյա կալանքը պետք է ավարտվի հուլիսի 12-ին, և դատարանը պետք է քններ կալանքը երկարաձգելու կամ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու հարցը։
Ընդ որում ի սկզբանե նշում էին, որ գործը էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին։ Վարդանյանի գրասենյակից փաստաբաններին հայտնել են, թե իրենք այդպիսի գործ ընդհանրապես չեն ստացել։ Փաստաբանները մի քանի զանգերից հետո կարողանում են պարզել, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, ընդ որում մակագրումն իրականացվել է ոչ թե էլեկտրոնային համակարգի միջոցով, որտեղ կանխամտածված գործողությունները գրեթե բացառվում են, այլ արդեն ձեռքով է մակագրվել։
Ըստ էության, իշխանությունները չեն վստահում դատավոր Արշակ Վարդանյանին և իրենց ավելի հավատարիմ դատավորի միջոցով ցանկանում են երկարաձգել Ավետիք Չալաբյանի կալանքը։ Այս ամենը վկայում է, որ իշխանությունները կանգ չեն առնում ապօրինության առջև։ Ընդ որում փաստաբանները նշում են, թե Չալաբյանի գործը մակագրվել է դատավորների վարկանիշավորման համակարգում ամենացածր ռեյտինգ ունեցող դատավորին։
Նշենք, որ վերաքննիչ դատարանում էլ Չալաբյանի գործը քննում էր մեկ այլ դատավոր, որը նույն վարկանիշային համակարգում իր բացասական վատթարագույն ռեյտինգով երկրորդն էր՝ Արմեն Դանիելյանը։ Նիկոլ Փաշինյանը գտել է դատական համակարգում դատավորների, որոնք մեծ հեղինակություն չեն վայելում, հայտնի են ապօրինի վճիռներ կայացնելու իրենց բազմաթիվ գործերով, սակայն պատրաստ են անմռունչ ծառայել Նիկոլ Փաշինյանին, կատարել նրա հանձնարարությունները և կալանավորել նրա ընդդիմախոսներին՝ այդ կերպ պահպանելով նաև իրենց դատավորի պաշտոնը։
Գևորգ Մինասյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել