Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի
Քաղաքականություն

Վահե Հակոբյանը՝ Մանվել Փարամազյանի մասին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում այսօր այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը, ում ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պահում էր կալանքի տակ:

Աննա Հակոբյանը, բնականաբար, հնարավոր բոլոր միջոցներով տարածում է լուսանկարները, թե ինչպես է Մանվել Փարամազյանը ծաղիկներով իրենց դիմավորում:

Սոցիալական ցանցերում շատ-շատերը կոշտ գրառումներով են հանդես գալիս՝ ուղղված Փարամազյանին, և նրան հիշեցնում Փաշինյանի մասին նախկինում իր կողմից ասված խոսքերը, Փաշինյանի գործողություններն Արցախի, Սյունիքի հանդեպ:

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր այդ լուսանկարը՝ գրելով․ «Այս գեղեցիկ վարդերը Նիկոլի կնոջը նվիրում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ում Նիկոլն ամիսներով պահում էր կալանքի տակ՝ որպես «թույն» ընդդիմադիրի։ Դե, մենք էլ բոլոր մեր հրապարակային ելույթներում պահանջում էինք «քաղբանտարկյալ» Մանվել Փարամազյանի ազատումը։ Ամեն դեպքում՝ սիրուն վարդեր են։ Տեսնես ո՞վ է հաջորդը։ Ու հանկարծ մեկի մտքով չանցնի այս իդիլիկ տեսարանի համար մեղադրել Նիկոլին»։

168.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին հարց ուղղեց՝ Մանվել Փարամազյանը հանդիսանում է ձեր ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամը, ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:

«Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում: Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե որպես վարչության անդամ, թե որպես կուսակցության անդամ առհասարակ»: