Եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի, իսլամիստները կարող են հաստատվել Ադրբեջանում․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է «լավ պատրվակ դառնալ արմատական իսլամիստների համար, որպեսզի նրանք հիմնավորվեն, օրինակ, Ադրբեջանում»։ Այս մասին նա ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Lenta-ն։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների պարտությունից հետո Սիրիայում եւ Իրաքում, իսլամիստները «նոր տեղեր են փնտրում, որտեղ կարելի է ցուցադրել իրենց»։ Իսկ Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, «շատ հարմար կետ է», որը թույլ է տալիս գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։
Նշելով Ռուսաստանի համար Անդրկովկասի կարեւորությունը՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ եւ կդառնա երաշխավորն այն բանի, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք կարող են թույլ չտալ նոր սրացում։ «Ես չեմ կարող հավատալ, որ երբ կարիք լինի, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է նա։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...