Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ
Օգոստոսի 4-ին Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ։
«Ռուսաստանի հայերի միությունն իր խորն անհանգստությունն է արտահայտում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Ադրբեջանի սադրիչ գործողությունների պատճառով իրավիճակի սրման կապակցությամբ։ Դա բերեց մարդկային կորուստների և կարող է խաթարել խաղաղությունը, որ պահպանվում է այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների շնորհիվ։
Օգոստոսի 3–ի իրադարձությունները ադրբեջանական կողմից ո՛չ առջին և, ցավոք սրտի, ո՛չ էլ վերջին սադրանքն է։ Այն պաշտոնական Բաքվի հետևողականորեն իրականացվող հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, որի նպատակն է էթնիկ հայերի բնաջնջումը, հայրենի հողից նրանց հեռացումը, որի վրա դարերով ապրելել են որպես բնիկներ»,– ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը միջազգային հանրությանը կոչ է արել օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։
«Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնել Արցախի ժողովրդին և իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու նրա իրավունքին։ Հիշեցնում ենք, որ, համաձայն միջազգային իրավունքի, Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանին, որը ԽՍՀՄ փլուզումից հետո իրեն հռչակել է 1918-1920 թթ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը»,– ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է արել նաև մեր հայրենակիցներին՝ այդ թվում Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդությանը, չտրվել տեղեկատվական հնարքներին, վստահել ստուգված սկզբնաղբյուրներին և չտարածել սոցիալական ցանցերում տարբեր տեսակի «քաղաքագետների» և «վերլուծաբանների» տարածած կեղծ լուրերն ու ասեկոսեները։
«Վստահ ենք, որ միավորվելով և տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ շահարգիռ ուժերի միասնական ջանքերով հնարավոր է գտնել Ադրբեջանին քաղաքակիրթ վարքագիծ պարտադրելու գործուն մեխանիզմներ, որպեսզի կանխվի այս հակամարտության հետագա էսկալացիան և պայմաններ ստեղծվեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և իրենց պատմական հայրենիքում խաղաղ ապրելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին և զորակցություն հայտնել բոլոր տուժածներին:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան