Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ
Քաղաքականություն

Չալաբյանի կալանավորումը և սրումը Արցախում

Կարող է պարադոքսալ հնչել, սակայն «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և այլ քաղբանտարկյալների կալանավորումն ու նրանց իշխանությունների կողմից հետևողական բռնաճնշումների ենթարկելն ուղիղ կապ ունեն իշխանությունների ադրբեջանամետ քաղաքականության, ինչպես նաև Արցախում հերթական սրման հետ։

Հիշեցնենք Չալաբյանը Հայաստանում մասնակցել ու ներդրում է կատարել ռազմարդյունաբերական և պաշտպանական համակարգերի ներդրման նախագծելուն և 2020 թվականի նոյեմբերից հրապարակավ քննադատում է Նիկոլ Փաշինյանին՝ բանակը հետևողականորեն կազմալուծելու և Հայաստանի քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության համար։

Հենց սա է, ըստ էության, այն հիմնական պատճառը, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը աննախադեպ որոշում կայացրեց Հայաստանի իրավական պրակտիկայում։ Թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում։

«Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը վախենում իր սկզբունքային ընդդիմախոսներից և ինչ աղաղակող ապօրինությունների է պատրաստ գնալ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով»,- մինչ կալանավորումը, իր վերջին գրառումն էր կատարել Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու իրեն նպատակից՝ կառուցելու հզոր երկիր և արդար հասարակարգ բոլորի համար։

Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված պայմաններում բացարձակապես թքած ունի արդարադատության վրա, իսկ իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմախոսների, հատկապես արցախյան հարցում իրենց հիմնական ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումների համար։

Հռետորական հարց է նաև բարձրացնում քաղաքագետ Բորիս Նավասարդյանը. «Կարո՞ղ ենք Ավետիք Չալաբյանի երկրորդ կալանավորումը դիտարկել որպես արդարադատության ոլորտում բարեփոխումների համար եվրամիության հերթական դրամաշնորհի պատասխան»,- գրում է նա։

Ըստ էության, եվրոպական կառույցները, միջազգային կազմակերպությունները, տեղական և օտարերկրյա իրավապաշտպանները նույնպես հանցավոր համաձայնության մեջ են գործող իշխանությունների հետ, լռում են, թույլ են տալիս՝ Հայաստանում Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ավելի թուլացնել Հայաստանը, իսկ դա բխում է բացառապես մեկ երկրի՝ Ադրբեջանի շահերից։

Արմեն Բաղդասարյան