Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի դատաքննության հարցով շտապում են

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերջին նիստում մերժել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Չալաբյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ավելի վաղ Չալաբյանի դեմ մեկ այլ հոդվածով էր քրեական գործ հարուցվել, սակայն Նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ կապված այդ հոդվածն ապաքրեականացվել էր։

Գործող իշխանությունները արագ, գերգաղտնի օպերացիա են իրականացրել, Քրեական օրենսգրքում մեկ այլ հոդված էին տեղադրել, որի վերաբերյալ որևէ մեկն այդպես էլ տեղեկություն չունի, թե ինչպե՞ս է դա ընդունվել, ի՞նչ պայմաններում։ Չալաբյանի փաստաբաններն առաջարկում էին դատավորին դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել հենց վերջին հոդվածի սահմանադրականությունը։ Դատարանում նաև ելույթ է ունեցել Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ այս նորն ընդունվել է միայն մեկ նպատակով՝ իր դեմ գործ սկսելու համար։

«Այս նորմով երբևիցե Հայաստանում քրեական հետապնդում չի իրականացվել, սա առաջին դեպքն է, հորդորում եմ արձագանքել փաստաբաններիս միջնորդությանը և դիմել Սահմանադրական դատարան»,- ասել էր Չալաբյանը։

Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժել էր նաև այս միջնորդությունը, ինչպես և ցանկացած այլ ողջամիտ միջնորդություն, որ ներկայացնում են Չալաբյանի փաստաբանները։ Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, թե նորմի սահմանադրականության հետ կապված հիմնավոր կասկած չկա, ինչի հիմքով էլ միջնորդությունը մերժվում է։

Զարմանալի կլիներ, եթե տխրահռչակ դատավորը որևէ խնդիր տեսներ, եթե նրան նույնիսկ առաջարկեին Ավետիք Չալաբյանին դատապարտել Զիմբաբվեի քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, նա պատրաստ էր անել այդ քստմնելի արարքը, միայն թե կատարի գործող իշխանությունների կամքը և «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրին շարունակի պահել կալանքի տակ։

Չալաբյանի փաստաբանների միջնորդությունը մերժելուց հետո Մնացական Մարտիրոսյանը ավարտել է դատական նիստը, իսկ հաջորդը նշանակել օգոստոսի 10-ի կեսօրին։ Զարմացնում է նաև մեկ այլ հանգամանք. գործող իշխանությունները հնարավորինս արագ և շուտափույթ են դատական նիստերի օրերը նշանակում՝ ըստ երևույթին ցանկանալով առավելագույնս շուտ ավարտել դատաքննությունը և Ավետիք Չալաբյանի նկատմամբ մեղադրական վճիռ կայացնել։

Սովորաբար քրեական նման գործերով նիստերը տեղի են ունենում շաբաթը մեկ, մինչդեռ Ավետիք Չալաբյանի դեպքում շաբաթական առնվազն 3-4 դատական նիստ է տեղի ունենում, ինչը հիմք է տալիս հենց այսպիսի եզրակացություն անել դատավորի վարքից։

Արամ Գաբրիելյան