Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը. Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը
Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը, 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական և հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը մեծացնում է ճնշումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի նկատմամբ, և փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսում իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու և համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը:
Արցախի << Արդարություն >> կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը և կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված և հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ , որոնց տեղակայման և կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Ցանկանում ենք նշել, որ այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվել և ընթացք է ստացել նաև Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ և ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության:
Արցախի Արդարություն Կուսակցություն
Արցախի Արդարություն Կուսակցություն




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան