Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում». խոշտանգման ու կյանքից զրկման ռեկորդային չորս տարին

Երևանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցեցին իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ աշխատող նախկին ու ներկա պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավիճակով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր ոլորտներից: Քննարկմանը զեկուցով հանդես եկավ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազադատ Հարությունյանը, իրավիճակի հասարակական-քաղաքական զարգացումները ներկայացրեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, իրավունքի գերակայության և սկզբունքների մասին խոսեց Ավետիք Իշխանյանը, խոսեցին հեղինակավոր ու պատվարժան մասնակիցներ: Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, քննարկմանը ընթերցեց Ավետիքի ուղերձը Արմավիր ՔԿ-ից, որում, մասնավորապես ասվում է. 

«Այս վարչակարգի գործելաոճը նոր չի՝ այն առանց խղճի խայթի նախկինում շրջափակել է դատարաններըդատավորներին ահաբեկելու և նրանց իր կամքին ենթարկելու նպատակովհակասահմանադրական ճանապարհով զավթել է Սահմանադրական դատարանըցինիկ շանտաժի միջոցով իրեն է ենթարկել Բարձրագույն դատական խորհուրդըիրավապահ համակարգում բարձրաձայն պետական պաշտոններին է նշանակել իր մոլեռանդ կամակատարներին։ Այս ամենն արվել էորպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենաև նրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած և վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիներին և կազմակերպություններին։ Սակայն այսօր Հայաստանում հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանքայլ բանտարկված է արդարադատությունն ընդհանրապես։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջիսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը և իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից»,-հնչեցրեց քաղբանտարկյալ Չալաբյանի խոսքերը նրա կինը: 

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ իրավիճակին անդրադարձավ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով «ԵԽ-ում տարիներ շարունակ թքում էին մեզ վրա՝ ասելովոր դուք կալանքըորպես խափանման միջոցշատ եք կիրառում և դա խոշտանգում էԱյսօր դատարանում իմ աչքի առաջ մահացավ Արմեն ԳրիգորյանըԱղվան Հովսեփյանը երբեք իմ հերոսը չի եղել և ես միշտ իր հետ կոնֆլիկտ եմ ունեցելերբ նա գլխավոր դատախազ էրբայց երբ երեկ ինձ ասացինոր մարդը 27 շաքարովմի հիվանդանոցից մյուսը տեղափոխելիս ուշաթափվել էկոմատոզ վիճակ էՍա ի՞նչ էեթե ոչ խոշտանգումՆույն Ավետիքի մասով՝ սա ուղղակիորեն մարդու նկատմամբ անձնական վրեժխնդրություն է»:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նկատեց, որ կալանավորումը ՀՀ-ում, մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, կիրառվում է, որպես պատիժ և երբ մարդը, հայտնվելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ, պաշտպանվելու նվազագույն հնարավորություն չունի անգամ, եթե քաղաքական իշխանությունը որոշել է մարդուն բանտարկել:

Նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը նշեց, որ միջազգային կառույցների արձագանքի պակասը տեղի ունեցող մասսայական ապօրինություններին ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, աշխատանքի բացակայության պատճառով է: Թեմային այլ դիտանկյունից անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նշելով, որ միջազգային կառույցները արձագանքում են խախտումներին, երբ հանրությունն է ընդվզում դրանց դեմ: 

«Երբ իշխանությանը հաջողվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ նման կերպ վարվելնման կերպ վարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետԱզարյանի նկատմամբ հաջողվեց հարձակում կազմակերպելև հասարակությունը լռեցդատավորների մոտ անպաշտպանվածության զգացում առաջացավՄի հարցորը ես բարձրացրել էի 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակփոփոխությունների հեղինակների մոտթե արդյոք դուք գտնում եքոր մենք այնքան ժողովրդավարական ենք դարձելոր կարող ենք դատավորի անձեռնմխելիության շեմն իջեցնելԵւ փորձը ցույց տվեցոր ոչմենք դրան չենք հասելև դատավորները սկսեցին ավելի զգուշավոր լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ «Օրագիր» լրատվականի տեղեկատվության հարցմանն ի պատասխան հրապարակված տեղեկատվության, միայն  2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, այդ թվում նաև 2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, 2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ, 2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ, 2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ, 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ: Այս թվերը բացասական իմաստով ռեկորդային են` անկախ Հայաստանի պատմության մեջ: