Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ
Քաղաքականություն

Ազատություն Ավետիք Չալաբյանին. Բեռլինյան հանրահավաքի պահանջներից մեկը կլինի քաղբանտարկյալների ազատ արձակումը

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 15-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող էթնիկ զտումների ու կրոնական, մշակութային կոթողների ոչնչացման: 

Այս մասին հայտարարություն էր տարածել Հայ-Գերմանական վերաինտեգրման միությունը:

Հավաքի այլ մանրամասների մասին տեղեկանալու նպատակո Past.am-ը կապ հաստատեց Բեռլինում Հայաստանից միակ քաղաքական ապաստարան ստացած պրոֆ. Ավետիս Սադոյանի հետ, ով ևս մասնակցելու է բեռլինյան հանրահավաքին։

«Միտինգը հիմնականում այս պահանջներն է ունենալու՝ դադարեցնել էթնիկ զտումները Բերձորում և Աղավնոյում, Ազատություն քաղբանտարկյալներին, ինչպես նաև էթնիկ զտումների կազմակերպիչներին՝ Ալիևին և Փաշինյանին, նրանց մերձավոր շրջապատի արգելք՝ ԵՄ տարածք մուտք գործել, ինչպես նրանց հաշիվների սառեցում»,-նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հանրահավաքի մեկ այլ պահանջին, այն է՝ ազատություն քաղբանտակյալներին, Ավետիս Սադոյանը պարզաբանեց․

«Այո՛, մեր պահանջներից մեկն էլ՝ ապահովել խոսքի ազատություն Հայաստանում, ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին, ո՛չ քաղբանտարկյալների սպանություններին Հայաստանում՝ նկատի առնելով վերջերս Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը»։

Նա նաև հավելեց, որ հանրահավաքի ավարտից հետո նախատեսված է միտինգում ընդունվելիք պետիցիայի հանձնում ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներ,  ԱԳՆ, Բունդեսթագ՝ Հարավային Կովկասի հանձնաժողովի նախագահին։

Զրուցեց՝ Արա Ալոյանը