Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանին զրկում են ռազմական ուժից․ Չալաբյանը դեռ վաղուց էր զգուշացրել

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատազրկման վայրերից հոդվածների շարք էր գրել, ներկայացրել իր մոտեցումները Հայաստանի արդիականացման, ռազմականացման, հայահավաքի վերաբերյալ։

Գործող վարչախմբի՝ վերջին ամիսների գործունեությունն արմատականորեն հակադրվում է Չալաբյանի տեսլականին բոլոր այս հարցերում, և հենց այդտեղ է թաքնված «շան գլուխը», թե ինչու են Փաշինյանն ու իր սպասյակները հետապնդում Ավետիք Չալաբյանին։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերից իշխանությունները հավաքում են մարդկանց ձեռքին գտնվող զենքը՝ զրկելով նրանց ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Իսկ Քաշաթաղի Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերն առաջիկա օրերին առանց դիմադրության և անվնաս հանձնելու են ադրբեջանցիներին։

Ըստ էության, փաշինյանական վարչակազմը զրկում է Հայաստանին և Արցախին զինվելու հնարավորությունից՝ «խաղաղության դարաշրջանի» իր արատավոր քարոզով։ Մինչդեռ Ավետիք Չալաբյանը բոլորովին հակառակն է պնդում, ռազմականացման իր հայեցակարգում ներկայացնում զինվելու, ամրապնդվելու, պաշտպանվելու հնարավորություններով։

«Ռազմականացված պետության մեջ պետական և մասնավոր հատվածի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագրեր ունենան խաղաղ ժամանակ պաշտպանական կարողություններն ամրապնդելու և պատերազմական գործողություններում առաջադրանքներ կատարելու համար: Ցանկացած տնտեսական, սոցիալական կամ բնակելի օբյեկտ նաև ռազմական նշանակություն պետք է ունենա, և պատերազմի պարագայում պետք է ընդունակ լինի ծառայել երկրի պաշտպանության նպատակներին։ Երկրի բնակիչները փոքր տարիքից պետք է պատրաստվեն նրա պաշտպանությանը, դա վերաբերում է թե՛ նրանց ոգու դաստիարակությանը, թե՛ ֆիզիկական մարզմանը, թե՛ տեխնիկական գիտելիքներին, և ի վերջո՝ մարտական պատրաստությանը, որը բերում է նրան, որ ցանկացած պահի երկիրը կարող է իր տրամադրության տակ ունենալ մեծածավալ մարտական ռեսուրս»,- գրել է Ավետիք Չալաբյանը։

Նրան լսելու փոխարեն վարչախումբն ամեն ջանք գործադրում է հայ ժողովրդին պաշտպանվելու հնարավորությունից զրկելու, մարդկանց հոգեպես կոտրելու, ինքնապաշտպանության համար անհրաժեշտ տարրական զենքերը վերցնելով։

Խնդիրը միայն նյութական չէ, խնդիրն ավելի շուտ գաղափարական և հայեցակարգային է, խորքային առումով՝ հոգեբանական։ Եվ դա է պատճառը, որ փաշինյանական վարչախումբը հետապնդում է իրենից արմատապես տարբեր ու կայուն գաղափարներ ունեցող մարդկանց։

Տիգրան Ավետյան